Աշոտ Պարոնիկյանը

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

8626
(Թարմացված է 22:00 06.01.2020)
Աշոտը «Դու մենակ չես» նախագծի ամենափոքր հերոսն է։ Նա ունի մանկական պարզ երազանքներ ու ապրում է իր հորինած աշխարհում։ Աշոտն ուժեղ երեխա է, բայց խոստովանում է՝ կատետորը ցավոտ է, դեղերից որոշներն էլ՝ զզվելի։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Աշոտ Պարոնիկյանը հինգ տարեկան է։ Նա ապրում է իր մանկական  ու երևակայական աշխարհում։ Սիրում է գլուխ գովել, թե արդեն 12 տարի Գավառի դատարանում կարգադրիչների «շեֆ» է աշխատում, պապիկն էլ իր տեղակալն է։ Իրականում պապիկն է աշխատում դատարանում, ինքն էլ իր մեծական առօրյան է հորինել, որ հիվանդանոցայինն ավելի զվարճալի դարձնի։

Герой проекта Ты не один Ашот Пароникян с мамой Норой
© Sputnik / Aram Nersesyan
Աշոտ Պարոնիկյանը մոր` Նոռա Գորոյանի հետ

Աշոտը պայքարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ։ Արդեն քիմիաթերապիայի մեկ փուլն անցել է, այժմ ռեմիսիայի շրջանում է։ Սպասվում է երկրորդը։ Ըստ բժիշկների` դեռ կես տարի էլ պետք է շարունակի բուժումը։

«Հիվանդությունը հայտնաբերել ենք օգոստոսին։ Գիտեի` ինչ հիվանդություն է, ախտանշաններից գուշակում էի։ Բժիշկը ինձ հայտնեց դիագնոզը, իսկ ես` ամուսնուս։ Ծանր էր», - պատմում է նրա մայրը` Նոռա Գորոյանը։

Ըստ նրա` Աշոտին մնացել է հաղթահարել վերջին փորձությունը, որից հետո փոքրիկը տուն կվերադառնա։ Նոռան պատմում է, որ քիմաթերապիայի առաջին կուրսը տղան հեշտ է հաղթահարել, այն բարեբախտաբար գրեթե աննկատ է անցել։

Աշոտին դուր են գալիս հիվանդանոցի մթնոլորտն ու բժիշկները։ Սիրում է բժշկական գործիքները, նույնիսկ ուզում է բժիշկ դառնալ, որ ինքն էլ օգնի ուրիշ փոքրիկներին։ Բայց ամենաշատը երազում է, որ թողեն մինչև տասը քնի, չարթնացնեն ու կաթիլային չմիացնեն։

«Տանն էլ աբորիգենը (այդպես է կոչում եղբորը՝ Հայկին. խմբ.) չի թողնում՝ քնեմ։ Թե ուզում ես մի բան վերացնել կամ ջարդել, պետք է Հայկին տաս։ Բայց իրեն շատ եմ սիրում. փոքր է ու աշխույժ»,  – պատմում Աշոտը։

Герой проекта Ты не один Ашот Пароникян
© Sputnik / Aram Nersesyan
Աշոտ Պարոնիկյանը

Նա խոստովանում է, որ հիվանդանոցում ամենաշատը հենց Հայկին է կարոտում։ Մեկ էլ պապիկին է շատ կարոտում, որը վերջերս է Ռուսաստանից վերադարձել ու իրեն զինվորական մեքենա է բերել։ Ինքը զինվորական համազգեստ էլ ունի, Ձմեռ պապիկից էլ երկաթից ավտոմատ էր ուզել, որ հենց առողջանա, միանգամից բանակ գնա։ Պնդում է, որ դպրոցն իր խելքի բանը չէ։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը

«Հավես չկա, դպրոց թող Լիլիթը (Աշոտի սիրելի աղջիկը. խմբ.) գնա, ես բանակ կգնամ, հետո էլ միանգամից բժիշկ կաշխատեմ», - լուրջ դեմքով պատմում է տղան։ 

Герой проекта Ты не один Ашот Пароникян
© Sputnik / Aram Nersesyan
Աշոտ Պարոնիկյանը

Խոստովանում է, որ ամենադժվարը հիվանդանոցում կատետորը դնելն է։ Ասում է` ցավեցնում էին։ Ստիպված էր ձեռքերին դեղեր քսել, որ վերքերը չցավեն։ Հոգնել է այդ ամենից։ Հիվանդանոցում ամենաուրախն իր ընկեր Արմենին ճանաչելն էր։ Աշոտի խոսքով` ընկերը շարունակում է բուժումը, «ուդառներ է ստանում», հետո ինքն իրեն շտկում է, թե «մետոտրեքսատ է ընդունում»։ Մի պահ լռում է, հետո թվարկում իր ստացած դեղերն ու ասում, որ ամենազզվելին Վիշնևսկու քսուքն է` տհաճ հոտ ունի։ Կրկին լռում է, հետո հազիվ լսելի ասում.

«Ուզում եմ Արմենն առողջանա ու Գավառում ձյուն գա։ Շատ ձյուն, որ ուր գնամ, սպիտակ լինի», – ասում է գավառցի տղան։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Герой проекта Ты не один Ашот Пароникян с мамой Норой
© Sputnik / Aram Nersesyan
Աշոտ Պարոնիկյանը մոր` Նոռա Գորոյանի հետ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Նշենք, որ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։ Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Հիմնադրամն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

8626
թեգերը:
հիվանդանոց, Գավառ, երեխա, քաղցկեղ, Հայաստան
թեմա:
Դու մենակ չես (9)
Ըստ թեմայի
Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը
Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց
Դու մենակ չես. լեյկոզը հաղթահարած 12-ամյա Ռուբենը հոգնել է հիվանդանոցից ու կարոտել Ջավախքը
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

80
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

80
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Երևան, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

28
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

28
թեգերը:
Մահ, հետիոտն, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից