Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

432
(Թարմացված է 19:52 03.01.2020)
Նախորդ տարի ձերբակալությունների և քրեական գործերի պակաս չզգացվեց. աղմկոտ մի գործը հաջորդեց մյուսին։ Sputnik Արմենիան առանձնացրել է 2019–ին հարուցված ամենաաղմկոտ 18 քրեական գործերը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրավական ոլորտի համար 2019-ը բավական բուռն էր. մարդիկ «չէին հասցնում» հայտնի դեմքերից մեկի դեմ հարուցված քրեական գործը քննարկել, երբ պարզ էր դառնում, որ քրգործ է հարուցվել հասարակությանը հայտնի մեկ ուրիշ գործչի հանդեպ։ Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ տարվա ամենաաղմկահարույց քրեական գործերը։

Սեդրակ Քոչարյան

2019–ի փետրվարի 19–ին ԱԱԾ–ն քրգործ հարուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դեմ։ Նրան մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Ս. Քոչարյանը, սակայն, բողոք ներկայացրեց դատարան` հայտնելով, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը, քանի որ ԱԱԾ–ն ի սկզբանե հաղորդագրություն էր տարածել «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերնագրով։

Ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ ԱԱԾ-ն խախտել է նրա անմեղության կանխավարկածը։ Դատախազությունը բողոքարկեց այս որոշումը, սակայն սեպտեմբերի 2–ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը։ Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրգործը դեռ քննվում է։

Седрак Кочарян в зале суда перед началом заседания по делу 1 марта (18 мая 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Սեդրակ Քոչարյան

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյան

ՀՀ Քննչական կոմիտեն փետրվարի 26–ին հայտնեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին ձերբակալելու մասին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել յուրացման կամ վատնման համար։ Նա 2015-2018թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ էր կատարել։

Մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Դանիելյանն ընդունել է մեղքը, վերականգնել պետությանը պատճառված ամբողջ վնասը և ազատվել արգելանքից:

Арам Даниелян
Արամ Դանիելյան

Փաշինյանի մտերիմ ազգական

Ապրիլի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրեց, որ իր ցուցումով քրգործ է հարուցվել մերձավոր ազգականներից մեկի ենթադրյալ չարաշահման փաստով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի ազգականի (նա, ըստ մամուլի, վարչապետի մորեղբոր որդին է)` Մամիկոն Հովհաննիսյանի դեմ քրգործ է հարուցվել` բուհի դիպլոմը կեղծելու փաստով։ Օգոստոսի 30–ին դատարանը որոշեց նրան մեղավոր ճանաչել ու տուգանել 200 000 դրամով։

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյան

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ապրիլի 15–ին ՀՔԾ–ում քննվող օֆշորի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրան կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց։

Ապրիլի 19–ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Պողոսյանին 40 օրով կալանավորեցին ՌԴ–ում, հետո կես տարով տնային կալանք սահմանեցին։ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ՌԴ գլխավոր դատախազությանը` Պողոսյանին արտահանձնելու համար, սակայն նրան չարտահանձնեցին։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պողոսյանի տնային կալանքն էլ է վերացել։ Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ Պողոսյանին շուտով նոր մեղադրանք կառաջադրվի, ու նա հույս հայտնեց, որ ՌԴ գործընկերները «արդար մոտեցում» կցուցաբերեն։

Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Միհրան Պողոսյան

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյան 

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին (լիազորությունները դադարեցված են) ապրիլի 18–ին ԱԱԾ–ն մեղադրանք առաջադրեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը:Նրա պաշտպանները վերջերս Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել դատարան. միջնորդությունը կքննարկվի 2020–ի փետրվարի 14-ին:

Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Դավիթ Սանասարյան 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հունիսի 18–ին քրգործ հարուցվեց` ԱԱԾ–ն Խաչատրյանին մեղադրանք առաջադրեց, ըստ որի` նա պաշտոնեական լիազորություններ էր չարաշահել, պաշտոնեական կեղծիք կատարել։ Խաչատրյանը կեղծ աճուրդ է կազմակերպել, ինչպես նաև Նորավանին պատկանող մետաղական խողովակներն անօրինական ձևով իր եղբորը հանձնել:

Նոյեմբերի 9–ին Խաչատրյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:

Լուրեր էին շրջանառվում, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, կոմայի մեջ է, սակայն նոյեմբերի 26–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնեց` Խաչատրյանի պաշտպանի ներկայացրած բոլոր փաստաթղթերը ներկայացվել են փորձագետին։ Փորձագետը եկել է այն եզրակացության, որ Խաչատրյանին կարելի է տեղափոխել Հայաստան։ Նա, սակայն, մինչ օրս Հայաստան չի տեղափոխվել։

Сурик Хачатрян
© Photo : Blognews
Սուրիկ Խաչատրյան

Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյան

Հուլիսի 15–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Ըստ քննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 10.000.000 եվրո գումար: Քրեական գործն ընթացքի մեջ է։

Нарек Карапетян перед началом интервью агенству Sputnik Армения (17 июля 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Նարեկ Կարապետյան

Արմեն Աշոտյանի վարորդ

ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով օգոստոսի 15–ին ձերբակալվեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ-օգնական Արամ Բարսեղյանը: Նույն օրը նա ցուցմունք էր տվել, ընդունել իր մեղքը և ազատ արձակվել։ Աշոտյանի վարորդը մի քանի ուսումնական հաստատություններում գրանցված է եղել որպես բանվոր, պահակ կամ վարորդ: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։ Նրա գործն ուղարկվել է դատարան։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում օգոստոսի 27 –ին մեղադրանք առաջադրվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար: Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը։ Նա ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

Председатель КГД Гагик Хачатрян на итоговом заседании 2012 года (28 декабря 2012). Еревaн
Գագիկ Խաչատրյան

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյան

Սեպտեմբերի 4–ին Հատուկ քննչական ծառայությունըԵրևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ քրեական գործ հարուցեց։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ ՀՔԾ–ի` 2008-ին Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 000 քմ տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Այս պահին նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։

Ерванд Захарян
© Photo :
Երվանդ Զախարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ եղբայր Լևոն Սարգսյան

Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 10–ին մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանի եղբորը` Լյովա Սարգսյանին։ Նրան կալանավորելու որոշում է կայացվել, նրա հանդեպ հետախուզում հայտարարվել։

Ըստ մեղադրանքի` Սարգսյանը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն է օրինականացրել։

Левон Саргсян на открытии кинофестиваля Золотой абрикос (9 июля 2017). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Լևոն Սարգսյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 18–ին մեղադրանք առաջադրեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նա մեղադրվում է իշխանությունը չարաշահելու, ինչպես նաև իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Начальник Полиции Армении Владимир Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Վլադիմիր Գասպարյան

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան

ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում սեպտեմբերի 19–ին մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին. նրան կալանավորելու որոշում կայացվեց։ Սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ արձակվեց։ «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրգործի քննությունը շարունակվում է։

Седрак Арустамян
© Photo : Multi Group
Սեդրակ Առուստամյան

Արսեն Բաբայան և Արա Բաբլոյան

Հոկտեմբերի 22–ին ՀՔԾ–ն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց, և նույն քրգործով կասկածյալ ներգրավվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանին հոկտեմբերի 24–ին կալանավորեցին, իսկ նոյեմբերի 12–ին ազատ արձակեցին։

Пресс-конференция Арсена Бабаяна (14 ноября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արսեն Բաբայան

Հոկտեմբերի 28–ին Արա Բաբլոյանը մեղադրանք առաջադրվեց` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Բաբլոյանի խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 24–ին դատախազությունը հայտարարեց, որ Բաբլոյանի և Բաբայանի գործը լրացուցիչ քննության կուղարկի, քանի որ մեղադրական եզրակացությունը չի հաստատվել:

Ара Баблоян на приеме для прессы (11 января 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Արա Բաբլոյան

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Նոյեմբերի 25–ին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով ներգրավվեց որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորելու որոշում կայացվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու և ապացույցների կեղծմանը դրդելու հոդվածներով։ Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Կոստանյանը պահանջել է հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Депутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Գևորգ Կոստանյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 4–ին մեղադրանք առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի` Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Серж Саргсян на форуме Армения-Диаспора
© Sputnik / Asatur Yesayants
Սերժ Սարգսյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան

Քննչական կոմիտեն դեկտեմբերի 16–ին քրեական գործ հարուցեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Նա մեղադրվում է մի քանի հոդվածներով` պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, խոշոր չափերով յուրացում կատարելու մեջ, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեջ: Հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել։

Рубен Айрапетян
© Sputnik / Asatur Yesayants
Ռուբեն Հայրապետյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան

Դեկտեմբերի 27–ին ՀՔԾ–ն հարցաքննելուց հետո մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Председатель Конституционного суда Грайр Товмасян после допроса встретился с журналистами (27 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հրայր Թովմասյան
432
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Միհրան Պողոսյան, Գագիկ Խաչատրյան, Սուրիկ Խաչատրյան, Արսեն Բաբայան, Արա Բաբլոյան, Հրայր Թովմասյան, Ռուբեն Հայրապետյան, Սեդրակ Քոչարյան, Նարեկ Կարապետյան, Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում
Ոմանք լուռ գնացին, ոմանք` սպառնալով. 2019–ի աղմկահարույց պաշտոնանկությունները
Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

73
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

73
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Շտապօգնության ավտոմեքենա

«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը

347
(Թարմացված է 00:35 27.05.2020)
Sputnik Արմենիայի խմբագրություն էր դիմել կորոնավիրուսի կասկածով մի կին և փորձում էր պարզել, թե ուր է պետք դիմել և ինչպես թեստ հանձնել։

Նանա Մարտիրոսյան, Sputnik

Ամեն օր Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու մի քանի հարյուր նոր դեպք է բացահայտվում։ Կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց մասին կարելի է բազմաթիվ պատմություններ գտնել, բայց քչերը գիտեն` ինչ է կատարվում բաղձալի թեստավորումից առաջ. ո՞ւմ է պետք դիմել, ինչպե՞ս օգնություն ստանալ, հնարավո՞ր է ստանալ օգնություն, եթե կորոնավիրուսի կասկածներ ունես, բայց դրական պատասխանով թեստ չունես։

Եվ այսպես, Sputnik Արմենիայի խմբագրություն զանգեց Մարիամ Գրիգորյանը և հայտնեց, որ իր ամուսնու ընտանիքում կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել։ Վարակվել են ամուսնու եղբայրն ու հայրը, վերջինիս մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ Վարակը հայտնաբերելուց առաջ նրանք միասին նշել են ընտանիքի անդամներից մեկի ծննդյան օրը, իսկ հետո Մարիամի ջերմությունը բարձրացել է, և մի քանի օր է՝ չի իջնում, վարակի ախտանշաններ ունեն նաև 4 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Նրան հատկապես անհանգստացնում էր աղջկա վիճակը, որը նախկինում արդեն երկու անգամ հիվանդացել է վիրուսային թոքաբորբով։ Երկու փոքրիկների ջերմությունն էլ օրվա ընթացքում բարձրանում է, նրանք շատ թույլ են։

Մարիամը հայտնեց, որ հետևել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներին, արդեն եղել է պոլիկլինիկայում, որտեղ իրեն և երեխաներին հերթագրել են թեստավորման համար։ Արդեն մեկ շաբաթ է անցել, Մարիամի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչահեղձություն և թուլություն է ի հայտ եկել, իսկ թեստավորում դեռ չեն արել. խնդրում են սպասել հերթին։ Իսկ մյուս բժշկական հաստատություններում ասում են, որ չեն կարող նրանց հիվանդանոց ընդունել կորոնավիրուսի կասկածի պատճառով, իսկ հատուկ առանձնացված հիվանդանոցներում բուժում են միայն դրական թեստից հետո։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց նախարարության հետ՝ հասկանալու համար, թե ում պետք է կինը դիմի այս պարագայում։ Մեզ խորհուրդ տվեցին զանգել կորոնավիրուսի հարցերով «թեժ գիծ»՝ 8003, կամ շտապօգնություն և ներկայացնել իրավիճակը։ Մարիամը տնից, իսկ մենք խմբագրությունից տևական ժամանակ փորձում էինք միանալ «թեժ գծի» օպերատորին։

Ստիպված եղանք զանգահարել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանին։ Նա խոստովանեց, որ ծառայությունը ծանրաբեռնված է աշխատում, իսկ զանգերը չափազանց շատ են։ Ստեփանյանը խոստացավ ընտանիքի կոնտակտները փոխանցել դիսպետչերին և հավատացրեց, որ նրանք շուտով զանգ կստանան։

Որոշ ժամանակ անց շտապօգնությունն այցելեց Մարիամի ընտանիքին, ստուգեցին Մարիամի և տնեցիների թոքերը, չափեցին ջերմությունը, արյան մեջ թթվածնի քանակությունը, և վերջ։ Պարզվեց, որ թեստավորման հարցում չեն կարող օգնել, քանի որ այդ գործառույթը վստահված է առողջապահության առաջնային օղակին՝ պոլիկլինիկային կամ ընտանեկան բժշկին։ Խորհուրդ տվեցին շարունակել զանգահարել «թեժ գիծ» կամ կրկին դիմել պոլիկլինիկայի բժիշկներին։ Վերջիններս վստահեցրին, որ բոլոր անհրաժեշտ տվյալները փոխանցել են համապատասխան մարմնին և իրենցից ոչինչ կախված չէ։

Երեկոյան Մարիամին այնուամենայնիվ հաջողվեց կապ հաստատել «թեժ գծի» օպերատորի հետ և պատմել իրենց խնդրի մասին։ Ընտանիքի բնակության վայրը, պոլիկլինիկան և նրանց հետազոտած բժիշկների տվյալները ճշտելուց հետո խնդրեցին սպասել երկրորդ զանգին։ Այդ ընթացքում խոստացան խումբ ուղարկել, որը հնարավորինս շուտ փորձանմուշներ կվերցնի, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա «վաղը», այսինքն՝ մայիսի 26-ին՝ պոլիկլինիկա այցելելուց 8 օր անց։

Մինչ այդ Sputnik Արմենիայի թղթակիցն այս դեպքի մասին արդեն պատմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը և ներկայացրել խնդիրը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում էին` ինչպես զարգացավ այս պատմությունը, և փորձում էին հնարավորինս արագ լուծել հարցը։ Նախարարությունում գրանցեցին նաև գործընթացը դանդաղեցնող պոլիկլինիկայի տվյալները, բայց խոստովանեցին, որ համակարգն իրոք ծանրաբեռնված է։

Մայիսի 26-ի առավոտյան, մի ամբողջ օր առողջապահական համակարգի զանազան «օղակներին» բազում անգամ զանգելուց հետո բրիգադն այնուամենայնիվ ժամանեց։ Մարիամից ու նրա երեխաներից փորձանմուշներ վերցրին, բայց արդյունքները, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն չորս օր հետո։

«Այդ ընթացքում ես կհասցնեմ առողջանալ` հաշվի առնելով, որ ախտանշաններն ի հայտ են եկել մայիսի 18-ին։ Համակարգն իսկապես խնդիր ունի։ Ես կարողացա դիմել խմբագրություն և օգնություն ստանալ, բայց բազմաթիվ մարդիկ կան, որոնք օգնության են սպասում և չգիտեն էլ՝ ում դիմեն։ Էլ չասեմ ծերերի մասին։ Ավելին՝ պոլիկլինիկաներում չեն պատկերացնում, թե ինչպես են գլուխ հանելու աշխատանքի այդպիսի ծավալից և չեն էլ թաքցնում դա»,-ասաց Մարիամը։

Ամենևին չենք ուզում բժիշկներին կամ բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին աշխատանքը վատ կատարելու մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք ծանրաբեռնված են աշխատում դեռ մարտի սկզբից։ Մինչ համացանցի օգտատերերը իշխանություններին են մեղադրում անփութության մեջ, իսկ վերջիններս խորհուրդ են տալիս անհատական պատասխանատվություն ստանձնել և դիմակներ կրել, բժիշկները, վտանգելով սեփական առողջությունը, փորձում են կյանքեր փրկել։ Բայց դրա հետ մեկտեղ պաշտոնյաները պետք է հիշեն, որ եթե յուրաքանչյուր ահազանգը մշակվի մեկ շաբաթ և ավելի, ապա փրկելն է՛լ ավելի բարդ կլինի, իսկ գուցե նույնիսկ չլինի նա, ով փրկության կարիք ուներ։

347
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Ինչպես կարելի է կորոնավիրուսից 95 % պաշտպանվածության երաշխիք ունենալ. 3 կանոն վարչապետից
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում