Նիկոլ Փաշինյանը սրճարանում

«Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու». Փաշինյան

319
(Թարմացված է 12:10 31.12.2019)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատոնական օրը սրճում էր Երևանի Ամիրյան փողոցի սրճարանում և շփվում քաղաքացիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` շատերը Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու։

Առաջին անգամ ընտանիքից հեռու. ի՞նչ է խնդրել Զարեհ Սինանյանը Ձմեռ պապից

Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու»,–գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը հայրենակիցներին խորհուրդ էր տվել Ամանորի գիշերն անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ սպասվում են տոնական միջոցառումներ և հանրաճանաչ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը։

319
թեգերը:
Ամանոր, Նիկոլ Փաշինյան, Երևան, Հայաստան
թեմա:
Նոր տարի (71)
Ըստ թեմայի
Տվեք մեզ 365 օր, և մենք ցույց կտանք Հայաստանն ու աշխարհը. 2019-ի լավագույն լուսանկարները
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը զարդարում են «իրենց առաջին տոնածառը». տեսանյութ
«Շնորհակալ եմ ճակատագրին՝ ձեզ հետ նույն քաղաքում ապրելու բախտի համար». Մարությանի ուղերձը