00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին անգամ ընտանիքից հեռու. ի՞նչ է խնդրել Զարեհ Սինանյանը Ձմեռ պապից

© Sputnik / Aram NersesyanЗаре Синанян в гостях агенства Sputnik Армения
Заре Синанян в гостях агенства Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանձնակատարը ասաց, թե որն է ամանորյա իր սիրած երգը, խոսեց տոնական իր ծրագրերի մասին։ Այս ամենը նրան հիշեցրեց մանկության օրերը։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շատ է սիրում Ամանորը, քանի որ այդ տոնը մանկության ջերմ հիշողություններ է արթնացնում։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Փոքր երեխայի պես ուրախանում եմ Նոր տարվա գաղափարից, ամանորյա բոլոր երգերն ինձ ուրախացնում են։ Ինքս ապագայի նկատմամբ լի եմ հույսով ու հավատով»,– խոստովանեց հանձնակատարը։

Министр обороны Давид Тоноян на торжественном мероприятии, посвященном 25-летию формирования Военного университета имени Вазгена Саркисяна (21 декабря 2019). - Sputnik Արմենիա
«Հայոց բանակը միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ». Տոնոյան

Բայց նրա սրտին ամենամոտը Արթուր Գրիգորյանի և Տաթևիկ Հովհաննիսյանի «Իմ Նոր տարի» երգն է։

Սինանյանի կյանքում բոլոր առումներով ամենահիշարժան Նոր տարին 1987-88 թվականին էր. հենց այդ ժամանակ նրանց ընտանիքը պետք է տեղափոխվեր ԱՄՆ մշտական բնակություն հաստատելու. նա քաջ գիտակցում էր, որ հայրենիքում վերջին օրերն է անցկացնում։

«Հունվարի 1-ի գիշերը սաստիկ ձյուն էր գալիս, հենց կեսգիշերին քաղաքը ծածկվել էր ձյունով։ Երկու ամսից պետք է մեկնեինք երկրից։ Քաղցր էր, որովհետև իսկական Նոր տարվա գիշեր էր, և ես իմ ամենասիրած քաղաքում էի», – հիշում է Սինանյանը։

Ամուսնության առաջարկություն` Փաշինյանի ուղերձին զուգահեռ. իվենթ-գործակալության գաղտնիքները

Տարիներ անց նա Ամանորը կրկին հայրենիքում է տոնում, սակայն առայժմ ընտանիքից հեռու։ Ձմեռ պապից խնդրել է, որ ընտանիքը շուտ գա ու միանան իրեն։  Նոր տարին կնշի կա՛մ Հանրապետության հրապարակում, կա՛մ ԱԺ պատգամավոր–ընկերների հետ դիրքերում։ Հանձնակատարը հույս ունի, որ 2020 թվականին Հայաստանը նոր բարձունքներ կնվաճի, և յուրաքանչյուր քաղաքացի կզգա բարեփոխումների արդյունքները։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Facebook–ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր Ամանորը դիմավորել Երևանի Հանրապետության հրապարակում, իսկ դրանից հետո նրա կինը` Աննա Հակոբյանը, կոչ էր արել ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։

Գավառում «աղջիկ տվողը» պետք է տիրապետի այս գաղտնիքին, կամ ինչպես թխել փախլավա. տեսանյութ

Պատգամավորներից, նախարարներից  և պաշտոնյաներից շատերն արդեն հայտնել են, որ Ամանորը հրապարակում են դիմավորելու։

Հիշեցնենք` սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում` սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է այդ պաշտոնում։

Լրահոս
0