ՀՀ ԱԺ

ԱԺ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

99
(Թարմացված է 12:08 30.12.2019)
ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետն իր մտերիմներին լրացուցիչ վարձատրություններ է տվել։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու համար։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, հարուցված քրեական գործի տվյալներով`  նախկին պաշտոնյան 2014 թվականի փետրվարից աշխատելով այդ պաշտոնում, թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող աշխատակիցներին լրացուցիչ վարձատրություն է ապահովել։ Բացի այդ, իմանալով, որ ԱԺ–ի բժշկուհին ու առողջության պահպանման գծով մասնագետն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում նրանց չի ազատել աշխատանքից ու չի կազմակերպել նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը։ Արդյունքում նրանց աշխատավարձի ու այլ վճարների վճարման արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է 1 036 409 ՀՀ դրամ։

Նոր տարին ՔԿՀ–ում. ինչ են ուտելու դատապարտյալներն ու կալանավորներն Ամանորին

ԱԺ նախկին պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է:

99
թեգերը:
պաշտոնյա, Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, Մեղադրանք, Ձերբակալում, ԱԺ, Հայաստանի խորհրդարան (ՀՀ ԱԺ)
Ըստ թեմայի
Արցախի նախագահը և ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Պայմանագրային զինծառայողները ավիավառելիք են հափշտակել. ԱԱԾ
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք
ԵԱՀԿ–ի դրոշը

Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

23
(Թարմացված է 14:38 27.09.2020)
Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ լուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ համանախագահները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումը և ցավում ենք մարդկային կյանքերի անիմաստ կորուստների համար, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում»,– նշված է հայտարարության մեջ։

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ լուծման համար։

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

23
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

20
(Թարմացված է 14:24 27.09.2020)
Սանոսյանը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա հիշեցրել է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, և որ պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

«Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է»,-գրել է նա:

Մարզպետը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Վերջուն նա կիրառել է #Մենք հաղթելու ենք հեշթեգը։

Նշենք, որ այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում ասել էր, որ լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկյանքով է։ Հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ, սակայն հիմնական հարձակումն Արցախի հանրապետության ուղղությամբ է։

Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

20
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ