Հրայր Թովմասյանը` ՍԴ բակում

Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը

87
(Թարմացված է 16:42 27.12.2019)
Սահմանադրության 2015թ.–ի փոփոխություններով` ՍԴ դատավորի համար սահմանվում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019–ի օգոստոսին, երբ արդեն ուժի մեջ է մտել ՍԴ դատավորի` միայն գործառութային անձեռնմխելիություն սահմանող դրույթը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը` անդրադառնալով կարծիքներին, թե հաշվի առնելով Թովմասյանի անձեռնմխելիության հարցը` ՀՔԾ–ն իրավունք չուներ առանց ՍԴ համապատասխան ակտի Թովմասյանին մեղադրանք առաջադրելու։

«Հրայր Թովմասյանին մեղսագրվում են հանցանքներ, որոնք կատարվել են նրա՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակ` 2010-14 թթ.։ Սահմանադրության 2015–ի փոփոխություններով` ՍԴ դատավորի համար սահմանվում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հետևաբար, հաշվի առնելով, որ Թովմասյանին մեղսագրվում են արարքներ, որոնք կապված չեն նրա` ՍԴ նախագահ լինելու հետ, նրան քրեական հետապնդման ենթարկելու համար բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է (ՍԴ անդամների համաձայնությունը ստանալ պետք չէ,–խմբ.)։ 

Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածի 3–րդ մասը սահմանում է, որ լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:

Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՔԾ–ն հարցաքննել էր Թովմասյանին ու ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք առաջադրել։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու սահմանադրագետ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ առանց Սահմանադրական դատարանի ակտի Թովմասյանին մեղադրանք առաջադրելն օրինական չէ։

87
թեգերը:
Սահմանադրական դատարան, ՀՀ դատախազություն, դատախազ, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (102)
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի համար է նա մեղադրվում. ՀՔԾ
ՍԴ–ն վերիշխանական մարմին է. սահմանադրագետը` Թովմասյանի հարցաքննության մասին
Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու համար է արվում. Դավիթ Հարությունյան
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

73
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

73
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Երևան, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

25
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

25
թեգերը:
Մահ, հետիոտն, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից