Ռուստամ Բադասյան

Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան

51
(Թարմացված է 12:56 27.12.2019)
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է վաղ կենսաթոշակի մասին օրենքի մեկնաբանություններին։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ։ Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ինչո՞ւ է անընդհատ շեշտվում «անպարկեշտ առաջարկ»։ Որպեսզի այն անձը, որը պոտենցիալ կարող է կամավոր իրեն մեկնված ձեռքը սեղմել և հեռանալ, իրեն ճնշված զգա։ Իրենք իրենց մեդիադաշտով, բոլոր հնարավորություններով շեշտադրում են` սա անպարկեշտ առաջարկ է, ով համաձայնի այս առաջարկին, ջնջում է իր անունը, հեղինակազրկվում է և այլն»,– ասաց Բադասյանը։

Նա նաև շեշտեց, որ այս հայտարարություններով այսօր հանդես են գալիս նախկին իշխանության այն ներկայացուցիչները, որոնց օրոք դատավորների նկատմամբ ճնշումներ են եղել` նախարարներից ու նախարարություններից` ուղիղ հեռախոսազանգերով։

«Հիմա խոսել այդ անպարկեշտ առաջարկությունների մասին, ուղղակի ավելորդ եմ համարում։ Բազմիցս ասել ենք, որ վաղ կենսաթոշակը քաղաքակիրթ ձև է Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու»,– ասաց Բադասյանը։

Արդարադատության նախարարը հույս հայտնեց, որ ՍԴ դատավորները չեն ենթարկվի ճնշումներին ու կընդունեն այսօրվա իշխանության` վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի մեջ է նա մեղադրվում. ՀՔԾ

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը, որը մինչ այդ տարատեսակ քննադատությունների արդյունքում ընդունվել էր ԱԺ–ում։

Օրենքով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ անդամներին նախքան կենսաթոշակի տարիքը լրանալն անցնել վաղ թոշակի:

Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու համար է արվում. Դավիթ Հարությունյան

Փոխարենը նրանց կենսաթոշակը հավասար կլինի այսօր վճարվող աշխատավարձին ու հավելավճարներին։ Այդ հաշվարկով, եթե ՍԴ նախագահն ու վեց դատավորները որոշեն անցնել թոշակի, պետական բյուջեից նրանց տարեկան շուրջ 91 միլիոն դրամ կվճարվի:

51
թեգերը:
Հրայր Թովմասյան, Դատավոր, Թոշակ, Սահմանադրական դատարան, Ռուստամ Բադասյան
Ըստ թեմայի
ՍԴ անդամների վաղ կենսաթոշակը շարունակում է կրքեր բորբոքել. ՀՀԿ–ն ներողություն է խնդրում
Հրայր Թովմասյանը կհարցաքննվի
ՀՀ նախագահը` քաղաքական ջրբաժանի արանքում. Սարգսյանը կատարեց իր ընտրությունը
Բեռնատար, արխիվային լուսանկար

ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

85
(Թարմացված է 01:07 05.08.2020)
Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող պայթուցիկ նյութով բեռնված յոթ ֆուռերն արդեն երկու շաբաթ է ՝ գտնվում է Վերին Լարսի չեզոք գոտում ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող նյութով բեռնված յոթ բեռնատարներն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում են «Վերին Լարսի» սահմանային անցակետի չեզոք գոտում։ Բեռնատարները հատել են ռուսական կողմի սահմանը, սակայն վրացական սահմանապահ ծառայությունը չի թույլատրում դրանց տեղաշարժը Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Geo Pro Mining ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանապահները չեն մեկնաբանում, թե ինչու  բեռնատարների մուտքը Վրաստան չեն թույլատրում։ ՀՀ ԱԳՆ-ն, և Վրաստանում Հայաստանի դեսպանատունն  արդեն զբաղվում են խնդրով։

Ինչի՞ համար են պայթուցիկ նյութերը

Հանքարդյունահանող GPM Gold ընկերության, ինչպես նաև Ագարակի կոմբինատի համար նախատեսված բեռնատարները բեռնված են ԱՍ-25 Պէմուլսիոն բաղադրանյութով․ պայթուցիկ նյութը նախատեսված է լեռնային աշխատանքների համար: Այն արդեն մի քանի տարի է՝Ռուսաստանից Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով։

Այս ապրանքի մատակարարման մասին GPM Gold-ը ռուսական «Պրոմսինթեզ» ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակից ի վեր,միայն իր ներքին սպառման համար,ընկերությունը մատակարարում է 160 տոննա նշված նյութից՝ 12-13 տրանսպորտային միջոցներով. Գրիգորյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Ապրանքը չեն ընդունել և անցումը չեն թույլատրել վրացի սահմանապահները, չնայած որ մատակարարը՝ ռուսական «Պրոմսինթեզ» ընկերությունը, ունեցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ներկրման իրավունքը»,- պարզաբանեց նա։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Գրիգորյանը նշեց, որ այդ ապրանքը պարբերաբար օգտագործվում է ընկերության ակտիվների ներկարտադրական ցիկլում և վերահսկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար, բեռը երրորդ կողմին հանձնելու հնարավոր սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։

Նշված նյութը հատուկ տեսակի ապրանքների կատեգորիայի մեջ է։ Ոչ մի ընկերություն չի կարող հենց այնպես, ինքնուրույն մատակարարել այն, դրա համար հատուկ ծառայություններից ստացած թույլտվություն, ինչպես նաև երկրի կառավարությունների երաշխավորական պարտավորագրեր են հարկավոր։ Բացի առևտրային համաձայնագրի կնքումից, Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հավաստագիր է տրամադրում, համաձայն որի՝ ապրանքը հասնում է վերջնական օգտագործողին՝ պատվիրատուին, տվյալ դեպքում՝ GPM Gold-ին։

Ընկերությունում հույս ունեն, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Վրաստանի համապատասխան կառույցների միջև բանակցությունները կավարտվեն կառուցողական եզրակացությամբ, և կարճ ժամանակում ապրանքը տեղ կհասնի։

Խնդիրը տեխնիկակա՞ն է

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական տիրույթում է։

«Սա սովորական ապրանք չէ և սովորական բեռնափոխադրումների ու բարդ տրանզիտի մեջ չի տեղավորվում»,-շեշտեց նա։

Ցիպուրիան վերհիշեց, որ մեկ անգամ բեռը հետ են ուղարկել պարզապես այն պատճառով, քանի որ հնարավոր չի եղել այն թունելով անցկացնել։ Մեկ անգամ էլ պատճառ է դարձել նախապես նշված չափերի ու ծավալի գերազանցումը։ Մեկ այլ դեպքում՝ բեռը կանգնեցրել են, քանի որ վարորդի որակավորման ժամկետը լրացած է եղել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այս անգամ՝ նա որևէ մեկնաբանություն չի տվել։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն քաղաքական ենթատեքստը բացառեց․ «Ես լավ գիտեմ նման իրավիճակները։ Բացառված է, որ որևէ մեկը հենց այնպես վերցնի ու որոշի բեռնատարները ներս չթողնել»։

Մամրաձեն ևս կոչ արեց սպասել պաշտոնական հայտարարությունների։

85
թեգերը:
դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

237
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

237
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ