Հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձան

Մարտի 1-ին կմիանա հոկտեմբերի 27-ը. ըստ Քոչարյանի` գործը ձգձգում են փաստաբանները

112
(Թարմացված է 14:05 26.12.2019)
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»–ի գործերին։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. «Մարտի 1»-ն ու «Հոկտեմբերի 27»-ն այն ամենազգայուն գործերն են, որոնց բացահայտմանն անհամբեր սպասում է մեր հասարակությունը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»–ի գործերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Տեսնում եք` «Մարտի 1»-ը ինչ ծավալով է գնում, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն ինչպիսի ջանասիրությամբ է փորձում կասեցնել, հեռացնել դատաքննությունը, որպեսզի այդ գործընթացը մնա շարունակաբար անորոշության մեջ»,– ասաց Քոչարյանը։

Այս դժվարություններին, նրա խոսքով, առաջիկայում կմիանա նաև «Հոկտեմբերի 27»-ն իր բոլոր դժվարություններով։

«Նաև պետք է մտածենք նախաքննական մարմնի ու քննչական խմբի կարողությունների մասին, ուժեղ կազմ ունենալու մասին, որովհետև շատ տարիներ են անցել, և հիմնական վկաների մի մասն անհասկանալի պայմաններում մահացել են, բայց կան նաև շատ կարևոր վկայություններ տվողներ»,– ասաց Քոչարյանը։

Կարևոր վկաների շարքում նա ընդգծեց Նաիրի Հունանյանի ներկայության անհրաժեշտությունը, որն այս պահին չի քննարկվում։ Նրա խոսքով` «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացման մասին գլխավոր դատախազի որոշումը նշանակում է նախ նախապատրաստվել, ապա նոր սկսել հիմնական գործողությունները։

Հիշեցնենք` 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայրը` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։

Մարտի 1-ի գործով դատավարությունը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է մինչև 2020թ–ը։

Գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մինչ այդ վիճարկում են նրա կալանքի որոշումը վերաքննիչ դատարանում։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանի` «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը:

112
թեգերը:
Անդրանիկ Քոչարյան, Հոկտեմբերի 27, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար 2 մլն դրամ կհատկացնի
Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան
ՀՀԿ-ն առաջինն է սպասում «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմանը․ Շարմազանով
Депутат Арам Саркисян

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

10
Դեմոկրատական կուսակցության ղեկավարն առաջարկել է մի ծրագիր, որն այս բարդ ժամանակաշրջանում թույլ կտա ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։

«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։

Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։

«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի

20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։

 

10
Վաղարշակ Հարությունյան

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

66
(Թարմացված է 23:43 31.10.2020)
Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի օգնության մասին խոսելիս, հիշեցնում է Սիրիայի դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։

«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։

Հարությունյանը շեշտեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են և քննարկում են անվտանգային հարցերը։

«Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաև ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատատենք սպառնալիքները և որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

66
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա