Շինարարություն

Քաղաքապետարանը կօգնի նոր բնակարան ձեռք բերելու գործընթացում խուսափել խաբեբաներից

111
(Թարմացված է 16:01 25.12.2019)
Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվեց հանրության համար շատ կարևոր մի հարց։ Տարվող աշխատանքները կօգնեն խուսափել խաբեություններից։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի տված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը։

Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին

Կայքում հնարավոր կլինի գտնել բոլոր գործող շինթույլտվությունների նկարագիրը, նաև կոնտակտային տվյալներ, որպեսզի բնակիչներն ավելի հստակ տեսնեն, թե տվյալ տարածքում առկա կամ սպասվող շինարարությունն օրինակա՞ն է, թե ոչ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանում հաճախ են պատահում  դեպքեր, երբ նոր կառուցվող շենքի գովազդը լինում է, անգամ բնակարանների նախնական վաճառքն է լինում, բայց իրականում տվյալ շենքը կառուցելու շինթույլտվությունը չկա և պարզ էլ չէ` կլինի՞, թե՞ ոչ:

Փաշինյանի հայտարարած հիփոթեքային ծրագիրը դեռ չկա, բայց անուն արդեն ունի

«Ես հանդիպել եմ դեպքի, երբ անգամ համապատասխան հողն էլ գնված չէ, բայց կառուցապատողներն արդեն առաջ են գնացել մի քանի տարի և բնակարաններ են վաճառում»,- ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ խնդրին շուտով համակարգային լուծում կտրվի, քանի որ ինքն արդեն հանձնարարականներ է տվել։

111
թեգերը:
քաղաքապետարան, քաղաքապետ, խաբեություն, կայք, Երևանի քաղաքապետարան, Երևան, բազմաբնակարան շենք, բնակարան
Ըստ թեմայի
Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ
Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել
Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով
Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

9
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

9
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով
Կոռկոշ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

24
(Թարմացված է 15:38 11.08.2020)
Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Крыжовник
Կոկռոշ

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
    Крыжовник
    © CC0 / pxhere
    Կոկռոշ

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
    Кексы с крыжовником
    © CC0 / LUM3N / Muffins
    Կոկռոշով կեքս

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։

24
թեգերը:
օրգանիզմ, հատապտուղ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում