Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց

66
(Թարմացված է 15:25 24.12.2019)
Դատարանն իր որոշումը բացատրեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը անհիմն լինելու փաստարկով։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժեց նրա պաշտպանների միջնորդությունը` Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանն իր որոշումը բացատրեց միջնորդությունը անհիմն լինելու փաստարկով։

Ամբաստանյալ Գրիգորյանի պաշտպանների կողմից դեկտեմբերի 17-ին միջնորդություն էր ներկայացվել` խափանման միջոցը կալանավորումը վերացնելու ` չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Ուզում են Նազիկ Ամիրյանի դատավճիռը շուտ կարդալ. պաշտպանը՝ քրգործերն առանձնացնելու մասին

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկություն էր կատարել նաև Նազիկ Ամիրյանի եղբոր տանն ու նրա ղեկավարած «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Այստեղ ևս հայտնաբերվել էր զինամթերք։

Նազիկ Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

66
թեգերը:
պաշտպան, Դատարան, Դատավոր, կալանավոր, կալանք, Մանվել Գրիգորյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (228)
Ըստ թեմայի
Դպրոցի տնօրենից մինչև պահակ աշխատանքի չեն գնացել ու աշխատավարձ են ստացել. բացահայտումներ
Խնդիր է դրված, որ Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ. ո՞րն է պաշտպանի ակնկալիքը Փաշինյանից
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` դատախազին հայտնած բացարկը