Էդուարդ Շարմազանով. արխիվային լուսանկար

2019 թվականին Հայաստանում միայն մեկ բան է թռիչքային աճել. Էդուարդ Շարմազանով

120
(Թարմացված է 13:08 24.12.2019)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2019թ.–ի տնտեսական ցուցանիշներն ու դրանք համեմատել իշխանության տված խոստումների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. 2019 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող քաղաքական թիմի համար չիրականացրած խոստումների տարի էր: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մեկ տարի առաջ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ–ն ավարտեց իր աշխատանքները։ Արտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը, ըստ Փաշինյանի, այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, լինի ներգաղթները, թոշակների բարձրացում, որ լինի թռիչքային զարգացում և այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ: Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան նոր ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը»,– ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց` մինչև ՀՀԿ–ի պաշտոնանկությունը պետությունն ունեցել է երկնիշ տնտեսական աճ` 10.5 տոկոսով, մինչդեռ Փաշինյանի ներկայացրած բյուջեն նախատեսում է 4.9 տոկոսանոց աճ։

Հեղափոխության շնորհիվ բարձրացել է ծնելիությունը. Փաշինյանը թվեր է ներկայացրել

«Խնդրում եմ համեմատեք. եթե Փաշինյանը խոստանում է թռիչքային զարգացում, ապա 10.5-ից իջել են 4.9-ը, կամ նույնիսկ 7, ինչպես իրենք են հիմա կանխատեսում, ապա որևէ թռիչքային զարգացման մասին խոսք լինել չի կարող»,– ասաց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովի խոսքով` իշխանության հայտարարությունը տնտեսական հեղափոխության մասին` իրականությանը չի համապատասխանում, ներկայացվող թվերն էլ միֆ են։ Փոխարենը թռիչքային կերպով ու հանրությունից թաքուն, ըստ Շարմազանովի, ՀՀ իշխանությունը բարձրացրել է նախարարների աշխատավարձերը։ Միայն ԱԺ–ում, նրա խոսքով, այս տարի 14 անգամ պարգևավճարներ են ստացել։

«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել

Չարդարացված ծախսերի թվում ՀՀԿ խոսնակը շեշտեց վարչապետի արտասահմանյան այցերի ծախսերը, մասնավորապես` Լոս Անջելես թռչելու համար տրամադրված 350 հազար դոլարը։ Նա չարդարացված ծախսեր համարեց նաև 2 մլն դոլարով Փաշինյանի կառավարական առանձնատունը վերանորոգելը, շուրջ 1 մլն դոլարի տարբեր գնումներ անելն ու 5 մլն դրամով ԱԺ բակում կես ժամ գորգ լվանալը։

«Սա է այն ձեռքբերումը, որը տնտեսական հեղափոխության միջոցով իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,– ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակի մեկնաբանությամբ` չկա ոլորտ, որտեղ ՀՀ–ն 2019թ.–ին ունեցած լինի լուրջ առաջընթաց։

Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

120
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, «Իմ քայլը» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Շարմազանով
Ըստ թեմայի
Երրորդ քայլն անելու ժամանակն է. Էդուարդ Շարմազանով
Բոլոր ոլորտներում Փաշինյանը պարտվում է անցյալի իշխանություններին. Շարմազանով
«Ես լոռեցի եմ, բայց նույնիսկ ես այդքան միամիտ չեմ». Շարմազանովը միացել է բողոքի ակցիային
Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով
Ես` ընդդիմադիր լոռեցի միամիտ գործիչս, Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ. Շարմազանով
Արմեն Սարգսյան

«Խորապես ցնցված եմ». Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին

0
ՀՀ նախագահը զորակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և նշել, որ Հայաստանն այս ծանր պահին պատրաստ է աջակցել եղբայրական պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

0
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

14
(Թարմացված է 11:37 05.08.2020)
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

14
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Դանիելյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում