Դատախազություն

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

(Թարմացված է 15:28 23.12.2019)
Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները հստակեցնելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվելը Ուզունյանը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան  մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Ապա դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Վելի վաղ հայտնել էինք նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել էր կասկածելի իր։ Ոստիկանության հաղորդմամաբ` կասկածելի իրը փամփուշտ է եղել։

Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի` 51 հազար դոլար կաշառք։

Ունենալով մտահոգություն, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար։

Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում

ԲԴԽ-ն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի` «Հոկտեմբեր 27»-ի գործը քննող դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները: Ուզունյանն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահն է, եղել է 1999թ.–ի «Հոկտեմբերի 27»–ի գործով քննող դատավորը։

թեգերը:
հետախուզվող, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Դատավոր, Սամվել Ուզունյան, Հոկտեմբերի 27
Ըստ թեմայի
«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով
Կրակոցներ «Ոսկե աքաղաղ» ռեստորանում. 37-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին
Աննա Նաղդալյան

ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

2
(Թարմացված է 13:37 27.09.2020)
Այս պահին իրենց նպատակը լարվածության թուլացումն է, համապարփակ ճիշտ տեղեկատվության տրամադրումը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Ամբողջ դիվանագիտական ծառայությունն այս պահին աշխատում է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին համապատասխան տեղեկատվություն է փոխանցվել տարբեր երկրների գերատեսչություններին, միջազգային կազմակերպություններին»,– նշեց Նաղդալյանը` հավելելով, որ վաղ առավոտից նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ամեն զարգացում անմիջապես փոխանցվում է նրանց։
Նախարարը նաև մշտական կապ մեջ է ՌԴ և մի շարք այլ երկրների պաշտոնակից գործընկերների հետ։
«Այն արձագանքը, որ ստանում ենք`« անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները տեղում»,– նշեց Նաղդալյանը` շեշտելով, որ այս պահին իրենց նպատակը լարվածության թուլացումն է, համապարփակ ճիշտ տեղեկատվության տրամադրումը։ Նրա գնահատմամբ`այս պահի դրութմաբ լիակատար փոխըմբռնում կա միջազգային գործընկերների հետ։

2
թեգերը:
հայ-ադրբեջանական, Աննա Նաղդալյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), ԵԱՀԿ Մինսկի Խումբ

Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ

134
(Թարմացված է 13:22 27.09.2020)
Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։

Երևանի Հանրապետության հրապարակում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքվել են ՀՅԴ կամավորականներ՝ Արցախ մեկնելու համար։ Ինչպես հայտարարեց ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնել, երկրորդ վաշտը թիկունքից գալիս է, երրորդն ու չորրորդն էլ մոտակա օրերի խնդիր է։

Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարված։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ». Տոնոյանի կոչը

134
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), զորահավաք, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Հորդորում ենք վերականգնել հրադադարի ռեժիմը. ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել
Արցախում ուսումնական հաստատություններն անորոշ ժամանակով կփակվեն․ ԱՀ ԱԺ նախագահ
Օդային տագնապ Շուշիում. տեսանյութ
ՀՐԱՏԱՊ

Արցախում 2 զոհ կա, ավելի քան 50 վիրավոր. բոլորը խաղաղ բնակիչներ են

0
Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել բոլոր խոշոր բնակավայրերին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Նախնական տեղեկություններով` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։

«Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա` ներառյալ երեխաներ ու կանայք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին: Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ

Արցախի ՄԻՊ շխատակազմը սկսել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:
«Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում են այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարում է»,– նշված է ՄԻպ հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը։

0