Ձեռնաշղթա

Սերժ Սարգսյանի եղբորորդին արդեն քրեակատարողական հիմնարկում է

100
(Թարմացված է 15:33 21.12.2019)
ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոստացել է, որ նախաքննության շրջանակներում Նարեկ Սարգսյանի գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ կտրամադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի–Sputnik. Նարեկ Սարգսյանին վերաբերող հետագա քայլերի ու գործողությունների մասին կտեղեկացվի նախաքննության շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Միայն կարող եմ ասել, որ այս պահին Նարեկ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում է»,– նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանն այսօր ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դեռևս դեկտեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա` Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։

Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը մարգարեակա՞ն էր. համերաշխությունից մինչև Ֆրանկլին Գոնսալես

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

100
թեգերը:
Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), Հայաստան, Ֆրանկլին Գոնսալես, Սերժ Սարգսյան, Նարեկ Սարգսյան
Ըստ թեմայի
Նարեկ Սարգսյանն այդքան շուտ Հայաստան չի գա. Զեյնալյանը հիշեցնում է նրա իրավունքների մասին
Դատախազությունը հաստատեց. Նարեկ Սարգսյանին արտահանձնելու որոշումը կայացվել է
Չեխ նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չի տվել. Հայկ Սարգսյան
Հայտնի է` երբ տեղի կունենա Նարեկ Սարգսյան–Գոնսալեսի արտահանձնումը. «Իրավունք»
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

12
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

12
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել
Բուժհաստատություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն

17
(Թարմացված է 09:17 29.05.2020)
Երեք պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» բուժկենտրոնում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29, 30, 31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

«Թիվ 8, թիվ 1, թիվ 17 պոլիկլինիկաներում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Խնդիրների դեպքում պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ռենտգեն հետազոտության։

«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն

17
թեգերը:
պոլիկլինիկա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2000 նոր սարք կգնի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Уполномоченный при президенте РФ по правам ребенка А. Кузнецовой

ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել

0
(Թարմացված է 10:26 29.05.2020)
Աննա Կուզնեցովան ինքն է հայտնել 7–րդ երեխայի ծնվելու մասին։ Կարճ գրառումից կարելի է հասկանալ, որ նա վայելում է մայրանալու բերկրանքը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան 7-րդ անգամ է մայրացել։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Instagram–յան էջում։

«Այսօր նոր մարդ է ծնվել այս աշխարհում, իսկ մեր ընտանիքում այժմ 7 երեխա կա, որոնցից 5–ը` տղա, իսկ ծնողներս այժմ 10 թոռ ունեն։ Եվ սա իմ երջանկության շատ պարզ թվաբանությունն է», – գրված է հաղորդագրության մեջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Кузнецова Анна (@anna_jurevna)

Օմբուդսմանի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Կուզնեցովան տղա է ունեցել։

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Աննա Կուզնեցովան ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսի 9-ին։

Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

0
թեգերը:
երեխա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով