Ինկասացիայի մեքենա

Հայաստանի արտաքին պարտքը 2020 թ.-ին կտրուկ կփոխվի. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

2094
Ի տարբերություն նախորդ տարիների` բյուջեի ներքին պակասուրդի մեծ մասը ֆինանսավորվելու է ոչ թե արտաքին, այլ ներքին աղբյուրներից։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքը 2020 թվականին զգալիորեն կփոխվի։ Այս մասին ֆինանսների նախարարությունը հայտնեց հանրապետության պետական պարտքը ներկայացնելիս։

2020 թվականի վերջին կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 6,6 միլիարդ դրամ։ Երկրի տնտեսության աճը տեմպերով առաջ  է ընկնելու պարտքից, այդ պատճառով 2020 թվականի վերջին պարտքի մակարդակը ՀՆԱ–ի հանդեպ կնվազի 1,4%–ով ու կկազմի 48,2%։ Պարտքի բեռի նվազեցման միտումը նախանշվում է  որպես երկարաժամկետ միտում։ Մասնավորապես, 2019 թվականին թողարկված նոր եվրաբաժնետոմսերի նոր խմբաքանակը մոտ 80%–ով կծածկի 2020 թվականին նախանշված նախորդ եվրաբաժնետոմսերի ծախսը։

Հայաստանի պետական պարտքը. ո՞ւր կուղղվեն վարկերը

Ընդ որում` ի տարբերություն նախորդ տարիների, պակասուրդի զգալի մասը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին։ Ընդհանուր 159,3 միլիարդ դրամից 145 միլիարդը նախատեսված է մարել ներքին բաժնետոմսերի հաշվին, ու միայն 14,4 միլիարդ դրամը` արտաքին աղբյուրներից։ Համեմատության համար` 2018 թվականին ներքին ու արտաքին աղբյուրների հարաբերակցությունը պակասուրդի ֆինանսավորման հարցում կազմում էր  101 ու 131 միլիարդ դրամ։ Արտաքին աղբյուրների նման կտրուկ կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսների նախարարությունը հետ է գնելու եվրաբաժնետոմսերի մեծ մասը։ 

Ինչ վերաբերում է վարկերին` ապա 2020 թվականին նախատեսվում է մոտ 360 միլիոն դոլար ներգրավել ու մոտ 233 միլիոն մարել։ Ամենաշատ վարկերը (117 միլիոն) ներգրավվելու է ճանապարհային շինարարության համար, 58 միլիոնը` էներգետիկայի համար, 51–ը` ոռոգման, 43 միլիոնը` կրթության ու սոցիալ ծրագրերի համար։

Պետական պարտքն առանց լրացուցիչ բեռի. ինչպե՞ս Հայաստանը կմարի այն 2019–ին

Առանձին ծրագրերից ամենախոշորը կլինի Ատոմակայանի հիմնանորոգումը` 31 միլիոն դոլար (270 միլիոն դոլարանոց վարկային ծրագրից)։ Վարկերի չբաշխված մնացորդը (որը գործարքով ամրագրված է, բայց դեռ վերցված չէ) կկազմի 940 միլիոն դոլար (KfW Գերմանական բանկի միջոցներից`31%, Ասիական զարգացման բանկից`  22%, Եվրասիական զարգացման բանկից` 17% ու Համաշխարհային բանկից`24%)։ 

2094
թեգերը:
բյուջե, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ արտաքին պարտք, պետական պարտք, պարտք, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի պետական պարտքը հատել է 6 միլիարդի սահմանը
Իշխանությունները չեն ցանկանում իրենց սահմանափակել. ինչպե՞ս վարվել պետական պարտքի հետ
Հայաստանի պետական պարտքը. ո՞ւր կուղղվեն վարկերը
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

4
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

4
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է
Արման Թաթոյան

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

6
(Թարմացված է 12:28 27.11.2020)
Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։

6
թեգերը:
Արման Թաթոյան, Ադրբեջան, գերի, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Մարուքյանը հայ գերիների հարցով դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեին
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ
Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին