Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել

229
(Թարմացված է 23:35 18.12.2019)
Մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

«Պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով»,–տեղեկացրին գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրելՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Մեղադրանքում շրջանառվում էր «Ֆլեշ» ընկերությունը։ Դեկտեմբերի 5-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին է մեղադրանք առաջադրվելպետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»

229
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), կալանք, գույք, Բարսեղ Բեգլարյան, Մեղադրանք, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար
Սերժ Սարգսյանի եղբորորդուն կարտահանձնեն Հայաստանին
Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

20
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

20
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

20
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

20
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է

Տարածքի բնակչության 30 %-ն աշխատում է հանքում. Սոթքի բնակիչները շվարած են. տեսանյութ

0
(Թարմացված է 13:19 27.11.2020)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Սոթքում զրուցել է բնակիչների, հանքավայրի աշխատակիցների և համայնքի ղեկավարի հետ։

Սոթքի ոսկու հանք տանող ձյունապատ ճանապարհները փակ են։ Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

«Համայնքում խուճապ չկա, քանի որ մինչև ամսի 25–ը ժամանակ էր տրված, մեր զորքը պետք է հանվեր, իրենք գային։ Երեկ ընդամենը այդ գործողություններ են արել։ Հիմա եկել են էնտեղ` մի քիչ հետ, մի քիչ առաջ` չգիտեմ։ Կոնկրետ դեռ չեն դիրքավորվել»,–ասում է Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա հավելում է, որ այս պահին բոլորի մոտ, անգամ` մարզպետի, սպասողական վիճակ է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն` անհայտ է։ Բայց նրա տեղեկություններով` հանքն այսօր աշխատում է։

«Այս տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում է էս հանքում, ապրում դրա շնորհիվ։ Հիմա որ էդ մարդիկ աշխատանքից զրկվեն, ապրուստի այլ միջոց չեն ունենա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Սոթքի բնակիչ Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է։

Նա պատմում է, որ երեկ ադրբեջանցիները եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են դարպասը, անցել են մեր տարածք: Նրա խոսքով` հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքն իրենց տիրապետության տակ է։

Անմիջապես Սոթքի հանքի մոտ հայկական կողմը դիրք ունի, Ադրբեջանն էլ արդեն 3 դիրք է տեղադրել

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

0
թեգերը:
Ադրբեջան, աշխատանք, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինծառայողները Սոթքի ոսկու հանքի մատույցներում են. տեսանյութ
Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ
Քարվաճառ մտնելուց հետո պահանջել են դուրս գալ Սոթքի հանքի տարածքից. ԳՇ պետի առաջին տեղակալ