Ռոբերտ Քոչարյան. արխիվային լուսանկար

«Ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Քոչարյանի խոսքն իրարանցում առաջացրեց դատարանում

157
(Թարմացված է 16:55 18.12.2019)
Ռոբերտ Քոչարյանը դատարանում հիշեցրեց, որ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահն է։ Նրան վրդովեցրել էր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր հայտարարությունը, թե ինքը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ելույթ ունեցավ` պատասխանելով 2008 թ. մարտի մեկի իրադարձությունների 10 զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանի` իր հասցեին հնչած մեղադրանքին այն մասին, որ ինքը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար։

«Մոլորակի վրա կա երկու հայկական պետություն կա, երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել։ ԼՂ–ում ամբողջ պատերազմի ընթացքում ղեկավարել եմ երկիրը, ես եմ եղել անկախության հռչակագրի հեղինակը, որևէ որոշում առանց ինձ չի կայացվել ամբողջ այդ ընթացքում։ Ես այդ երկրի առաջին նախագահն եմ։ ՀՀ–ում ևս նախագահ եմ եղել։ Մինչև իմ նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում...»,– ասաց Քոչարյանը, բայց չկարողացավ ավարտել խոսքը, քանի որ նրա այս հայտարարությունն աղմուկ բարձրացրեց ներկաների շարքերում։

Տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դժգոհություն ներկայացրեց, որ ելույթը կապ չունի դատական նիստի քննության առարկա հարցի, այն է` կալանքի որոշման հետ։

Այդուհանդերձ, դատավորը թույլ տվեց Քոչարյանին շարունակել ելույթը։

Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին

«Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում։ Իմ օրոք Հայաստանը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որտեղ էլ մինչև այսօր մնացել է։ Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք»,– հայտարարեց նա։

Քոչարյանի այս հայտարարությունը ծափահարությունների արժանացավ դատարանում ներկա նրա աջակիցների կողմից։ Հակառակ կողմից, ի պատասխան վիրավորական արտահայտություններ հնչեցին։ Դատարանում բարձրացած աղմուկի ու խառնաշփոթի դեմ անզոր գտնվեցին անգամ դատական կարգադրիչները, ովքեր դուրս հրավիրեցին աղմկողներին։

Դատավոր Լուսինե Աբգարյանը դատական կարգադրիչներին հանձնարարեց ճշտել բոլոր կարգազանցների անունները` նրանց նկատմամբ դատական սանկցիաներ կիրառելու համար, ինչից հետո դատական նիստը շարունակվեց։

Ռոբերտ Քոչարյանին դուրս են գրել հիվանդանոցից. մեկնաբանություն «Իզմիրլյան» ԲԿ–ից

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր դժգոհությունը հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ` ասելով, որ բոլոր այն անձինք, ովքեր խանգարում են նիստին, պետք է հեռացվեն դահլիճից։ «Նույնիսկ օպերատորները, ովքեր խանգարում են մեզ ելույթ ունենալ պիտի հեռացվեն ու այդ լրատվամիջոցներն այս ամեն ինչը չպիտի հեռարձակեն»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։ Դրա վերաբերյալ որոշումը կհրապարկվի դեկտեմբերի 20-ին, 16։00-ին։

Վարդևանյան. «Վահե Գրիգորյանի կապը Քոչարյանի գործի հետ կարող է հարցեր առաջացնել»

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

157
թեգերը:
Նախագահ, Զոհ, Դատավոր, Դատարան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Արցախ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (376)
Ըստ թեմայի
Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար 2 մլն դրամ կհատկացնի
Դատավորը «լայք» է դրել եղբոր գրառումներին. Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկ պահանջեցին