Գյուղ. արխիվային լուսանկար

ՊԵԿ–ը հայտնաբերել է Բաղրամյան համայնքի ապօրինությունները

75
Բաղրամյանի ղեկավարը համայնքի հողատարածքներն անհամեմատ մատչելի գնով վաճառել է իր ազգականին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունը հայտնաբերել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու դեպք։ Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։

«Բաղրամյանի ղեկավարն իր համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությանը, որը ցանկացել է նոր հողատարածքներ ձեռք բերել, չի տրամադրել տեղեկատվություն հողատարածքների պատկանելիության մասին։ Նա նպատակ է ունեցել այդ հողատարածքները սեփականացնել և վաճառել բարձր արժեքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այդ նպատակով համայնքապետը կեղծ տեղեկատվություն է տրամադրել, որ համայնքը վաճառքի ենթակա հողատարածքներ չունի։ Այդ ընթացքում Բաղրամյանի համայնքի ղեկավարը, ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը, կազմակերպել է պահանջվող հողատարածքի վաճառքի ձևական աճուրդ, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել իր ազգականը: Արդյունքում համայնքապետն իր ազգականին այդ տարածքը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն էժան գնով՝  ավելի քան 9 մլն դրամով:

Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

Համայնքի ղեկավարի ազգականն էլ իր հերթին ձեռք բերած հողատարածքները նախապես պայմանավորված արժեքով՝ շուրջ 71 մլն դրամով վաճառել է գնորդ ընկերությանը, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 62 մլն դրամի չափով վնաս:

Խոշոր չարաշահումներ Նոր Նորքում. ստիպել են հիմնադրամին ապօրինի գումար փոխանցել. տեսանյութ

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ:

75
թեգերը:
Հայաստան, Մեղադրանք, Քրեական գործ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), չարաշահում, Ապօրինի, համայնքի ղեկավար
Ըստ թեմայի
Ինչու է ՊԵԿ-ը ստուգում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները
Շոու բիզնեսում շատ դժվար է իրական եկամուտները բացահայտելը. ՊԵԿ փոխնախագահ
ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը
Ռեստորաններում և սրճարաններում ՊԵԿ–ը մեծ թվով չգրանցված աշխատողներ է հայտնաբերել