Պլանետարիում

Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին

229
(Թարմացված է 14:06 18.12.2019)
Երևանում բացվող պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. 2020թ.–ի հունվարի 1-ին Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը։ Այս մասին հայտնում են ծրագրի կազմակերպիչները։

Ռուսաստանում բացվել է աշխարհի ամենամեծ պլանետարիումը

В Ереване откроется первый планетарий
© Photo
Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը

Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

«Շատ կարևոր է երեխաների շրջանում զարգացնել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում ավելի շատ ճարտարագետներ լինեն, որոնք կնպաստեն ՀՀ–ի ապագա զարգացմանը։ Պլանետարիում հիանալի կրթական ծրագիրը բաղկացած է Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) և «Պլանետարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,–ասել է պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանը։

Կաթսաներ, գնդակներ ու լուսամփոփներ. ինչպես է թոշակառուն պլանետարիում կառուցել

Նախագիծը ստեղծել է Սանկտ Պետերբուրգի «Պլանետարիում 1» թիմը (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում)։ Այն կունենա 14 մ տրամագծով էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ:

Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմարավետ պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին: Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

229
թեգերը:
Հայաստան, կինո, ֆիլմ, տիեզերք, Պլանետարիում, Երևան
Ըստ թեմայի
«Ջոկեր» ֆիլմն «Օսկարի» է առաջադրվել միանգամից 16 անվանակարգում
Աշխարհի խոշորագույն կինոշուկաները հետաքրքրված են Արամ Խաչատրյանի մասին ֆիլմով
«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին
Դանիել Վարուժանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Art Visuals and Poetry կինոփառատոնին
Սարգսյանն ու Վուչիչը

Ինչո՞վ ենք պակաս Սարգսյանից ու Վուչիչից, կամ ի՞նչ կարող են ՀՀ–ն ու Սերբիան ստանալ ԵԱՏՄ–ից

16
(Թարմացված է 16:24 29.07.2021)
Երկու երկրներն էլ իհարկե կարող են ալկոհոլային խմիչքներ վաճառել` ռակիա և կոնյակ, սակայն հեռանկարներ կան նաև էլեկտրատեխնիկական արդյունաբերության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի հետ Սերբիայի առևտուրն, իհարկե, ավելի քիչ է, քան Ռուսաստանի կամ Բելառուսի։ Սակայն այն թող որ փոքր, բայց աճ է արձանագրում ԵԱՏՄ–Սերբիա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հայաստանի խորհրդարանն այն վավերացրեց 2021 թվականի ապրիլին (համաձայնագիրը ստորագրվել էր 2019 թվականին), բայց հնարավոր է` բիզնեսը նախապես արդեն սկսել է յուրացնել շուկաները։

Հայաստանը թող որ փոքր ծավալներով (տարեկան տասնյակ հազարավոր դոլարների մակարդակով) Սերբիա կոնյակ, էլեկտրական փոխարկիչներ, կահույք և դրա համար նախատեսված դետալներ է արտահանում (հետաքրքիր զուգադիպությամբ, Սերբիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը` Չեդոմիր Արթինովիչը (Արթինյան) մանրատախտակի արտադրության փոքր ձեռնարկության սեփականատերն է)։ Դեպի Հայաստան Սերբիայի արտահանումը տարեկան 2 մլն դոլարից մի փոքր ավել է կազմում, Հայաստանի արտահանումը դեպի Սերբիա` տարեկան շուրջ 120 հազար։

Բացի այդ, տարիներ են եղել` Հայաստանը Սերբիա պղնձի խտանյութ է արտահանել։ Այժմ, ՊԵԿ–ի տվյալներով, նման արտահանում այլևս չի իրականացվում։ Սակայն Սերբիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանը մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ Սերբիա խտանյութի խոշորագույն մատակարարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ, խտանյութը Սերբիա է հասնում հարևան Բուլղարիայից (ուր Հայաստանը մեծ ծավալներով է արտահանում)։

«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում

Պատկերավոր համեմատություն. ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, որը մաքուր պղինձ էր արտադրում։ Իր հերթին դրա հիմքով էր աշխատում Երևանի կաբելի գործարանը։ 90-ականների կեսերին գործարանը վերագործարկվեց, բայց մաքուր պղինձ այլևս չի արտադրում։

Սերբիայի Բոր քաղաքում պղնձաձուլական գործարանը արտադրությունը պահպանում էր նաև 90-ականների պատերազմի ժամանակ, երբ Սերբիան խիստ պատժամիջոցների և միջազգային շրջափակման մեջ էր։ Այսօր այդ գործարանը ոչ միայն տեղական, այլև մի շարք երկրներից ներկրած հանքաքար է մշակում, որի հիման վրա մաքուր պղինձ են ձուլում ու կաբելի արտադրություն կազմակերպում տարեկան տասնյակ հազարավոր տոննաներով։

Համագործակցության համար մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ էլեկտրատեխնիկան։ Այստեղ ևս մեկ շեղում է հասունանում։ Նիշ քաղաքում (որը սոցիալիստական Հարավսլավիայում էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի կենտրոններից մեկն էր) Johnson Electric ընկերությունը մի քանի տարի առաջ նոր գործարան բացեց, որը էլեկտրական շղթաների համար սարքավորումներ է թողարկում` այրման լարեր և նման այլ իրեր։ Այնտեղ ավելի քան 2000 մարդ է աշխատում, իսկ Սերբիայի իշխանություններն իրենց կողմից գործարանում մի քանի մլն եվրոյի ներդրում են իրականացրել։

«Հայթեքի ֆաբրիկան» Հայաստանում նախագծերի հերթական ընտրությունը կանցկացնի

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ նշել է, որ այդ գումարները քամուն չեն տրվել, այլ գործին են ծառայել։ Իսկ Հայաստանում նման արդյունաբերական կենտրոնները լքվել են (դրանցից միայն փոքր արտադրություններ են մնացել), իսկ այդ գործարանները վերականգնել իշխանությունները կտրականապես հրաժարվում են` այն պատրվակով, թե իբր «չի կարելի ծախսել հարկատուների գումարները»։

Բարեբախտաբար, մեր կողմից էլ ուրախանալու առիթ կա. Հայաստանը, ինչպես նշեցինք, Սերբիա էլեկտրատեխնիկական ապրանքներ է արտահանում, թեև փոքր ծավալներով։ Այստեղ երկու երկրների ինժեներները կարող են ուսումնասիրել միմյանց պահանջմունքները` կապված սարքերի և դետալների հետ, և փոխշահավետ համագործակցություն հաստատել։

Իհարկե, երկու երկրները կարող են ընդլայնել ալկոհոլի առևտուրը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ներառված չեն ազատ առևտրի ապրանքների ցանկում, և դրանց նկատմամբ տուրքեր են սահմանված։ Սակայն կոնյակն ու ռակիան, միևնույնն է, գտնում են իրենց գնորդին (համենայն դեպս, կոնյակը Բելգրադ է արտահանվում դեռ սոցիալիստական ժամանակաշրջանից)։

Իհարկե, շահութաբերությունը կախված է բեռնափոխադրման արժեքից. երկու երկրները միմյանցից բավական հեռու են գտնվում, բայց լոգիստիկան, հավանաբար, այդքան էլ թանկ չէ, որքան կարող է թվալ։ Որքան արժե Բելգրադից Երևան բեռնված կոնտեյների առաքումը, տեղական լոգիստիկ օպերատորները միանգամից պատասխանել չկարողացան. մեր երկրների առևտրի ծավալները շարունակում են փոքր մնալ։ Սակայն հարևան Բուլղարիայից Հայաստան կոնտեյներ տեղափոխելու (մասնավորապես Բուրգասի նավահանգստից) արժեքը գրեթե այնքան է, որքան Ստամբուլից (կամ մի փոքր ավել)։

Ինչո՞ւ է հայկական դրամի փոխարժեքը նվազել, ու ի՞նչ սպասել ամռանը. պարզաբանում է փորձագետը

Բացի այդ, պետք չէ մոռանալ այն, ինչից սկսեցինք. ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակում բազմաթիվ ապրանքատեսակներ ազատվում են տուրքերից, ինչը կարող է կոմպենսացնել մի փոքր ավելի բարձր տրանսպորտային ծախսերը։

Այս ամենը, թող որ ոչ հարյուրտոկոսանոց, սակայն որոշակի նախադրյալներ է ստեղծում նրա համար, որ երկու երկրների բիզնեսները միմյանց նորովի դիտարկեն։ Իսկապես, ինչո՞ւ ռակիայով և կոնյակով միայն Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչը պետք է բաժակ խփեն։

Ինչո՞վ ենք մենք պակաս։

16
թեգերը:
Հայաստան, Սերբիա, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Ընդհանուր սնունդ և օդանավեր. ՌԴ փոխվարչապետը նշել է ԵԱՏՄ ինտեգրման առաջնահերթությունները
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
ԵԱՏՄ–ն աշխատանքի որոնման կայք է գործարկել անդամ երկրների տարածքում
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Երևանում «Opel Astra» է այրվել. վարորդը հիվանդանոցում է

13
«Opel Astra»–ի հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում, վարորդը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել

13
թեգերը:
վթար, ավտոմեքենա, վարորդ
Ըստ թեմայի
Դիլիջանի ոլորաններում մեքենաների բախման հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ կան
Առայժմ անհայտ հանգամանքներում մեքենա է հրդեհվել Աբովյանում
Գյումրիում միմյանց բախված մեքենաները հրդեհվել են. կան տուժածներ