Նիկոլ Փաշինյանի ընտանիքը. արխիվային լուսանկար

Մարիամ Փաշինյանի համար ավտոմեքենա ձեռք չի բերվել. վարչապետի խոսնակ

5930
(Թարմացված է 17:09 18.12.2019)
Որոշ լրատվամիջոցներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետի դուստրը նոր «ջիպ» ունի։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Մարիամ Փաշինյանի համար նոր փոխադրամիջոց ձեռք չի բերվել, ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու մասին լուրը։ Ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»,–ասել է Կարապետյանը:

«Տարեդարձ է այսօր». որտե՞ղ է իր ծննդյան օրը նշում Մարիամ Փաշինյանը. տեսանյութ

Կարապետյանի խոսքով` նման դեպքերում անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ:

«Արա, էս ի՞նչ էր։ Հասե՜ք, փրկեք...». Փաշինյանն արձագանքել է կնոջ անպատասխան հարցազրույցին

5930
թեգերը:
բյուջե, ավտոմեքենա, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Գասպարյան, Մարիամ Փաշինյան
Ըստ թեմայի
Աննա Հակոբյանը սիրով պատմել է վարսավիրանոցի, make up-ի ու հայ վարսավիրի մասին
Աննա Հակոբյանը պարում է, Նիկոլ Փաշինյանը` նկարում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինչպես կարող է Մեհրիբան Ալիևայի երազանքը կատարվել. Աննա Հակոբյանը նրան Արցախ է հրավիրել
Երևան

Լույս չի լինի Երևանի և 2 մարզի որոշ հատվածներում

7
(Թարմացված է 09:48 13.08.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումները կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Գարեգին Նժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. 2, 11, 12 սեփական տներ, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 25, 27ա, 29 շենքեր, Կողբացի փ. 83, Սարյան փ. 29, 31, 40 շենքեր, Վարդանանց փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչար փ. 16, Ռայնիսի փ. 88, 90, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ, Բաղրամյան պող. 23, 66 շենքեր,Ա.Ավետիսյան փ. 25 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 1 մուտք, Արղության փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պող․30, 32 շենքեր, Լազոյի փ․6 շենք, Լազոյի փողոցի և նրբանցքի սեփական տներ,

«Արգո» ՍՊԸ, Ձիասպորտի կենտրոն, «Ծատուրյան» ԱՁ, «Հայր և որդի Կարապետյաններ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 12 շենք, Դավթաշեն 2 թաղ. 46/4 շենք; 3 թաղ. 7Ա շենք, Շիրազի փ. 36 շենք, Նազարբեկյան փ. 3/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Արեշ 1փ. 69-183; 2փ. 1-14; 7փ. 1-10; 24փ. 1-40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 14, Ն․ Ստեփանյան փ. 13 շենքեր, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 3 շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի շենք, Գյուրջյան փ. 8՝ «Նորք» ՇՇ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ․ 1 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ․ 4, 12 շենքեր, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 5 շենք, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 87 շենք, Ավան՝ Թումանյան թաղ․ 13/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 3/9 շենք, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի փ. 26 (2/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-14:00 Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս,

Կոտայքի մարզում՝

11։00-14։00 Պռոշյան համայնքի հարավարևելյան թաղամաս, «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և Զին-մաս, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս, 11։00–17։00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան 4 շենք; 3-րդ միկրոշրջան 10 շենք, Գեղաշեն և Կամարիս գյուղեր՝ մասնակի:

Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանի երկինքը պաշտպանված է. Պապիկյան

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

7
թեգերը:
Արագածոտնի մարզ, Կոտայք, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին մտահոգել է Ադրբեջանի` ԱԷԿ–ի հետ կապված հայտարարությունը
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

24
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

24
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով