Էդմոն Մարուքյան

«Ինչու մնալ Երևանի ավագանու կազմում, եթե չեն նկատում մեր կատարած աշխատանքը». Մարուքյան

93
(Թարմացված է 14:49 17.12.2019)
Երևանի ավագանու «Լույս » խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաճախ է նիստերին սկանդալային հայտարարություններով հանդես գալիս։ Կուսակցությունը դեռ չի հստակեցրել նրա` ավագանիից հեռանալու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը կարևոր աշխատանքներ է կատարում, բայց դա պատշաճ չի գնահատվում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բացատրելով Խաժակյանին ավագանու կազմից հանելու մասին հնարավոր որոշումը:

Նշենք, որ Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու կազմում ղեկավարում է ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը, որում ընդգրկված են «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների անդամները:

Լրագրողների այն դիտարկմանը, թե չլինի Խաժակյանին հետ են կանչում ավագանուց քաղաքապետ Հայկ Մարությանին քննադատելու համար, Մարուքյանը ծիծաղով նշեց, որ էլի է նման հայտարարություն լսել, որը իրականության հետ որևէ աղերս չունի։

«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին։ Դավիթ Խաժակյանը նաև կարևոր օրինակ է Հայաստանի երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց կան իրավիճակներ, որոնք պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, իսկ նա դրանց համար պատասխանատվություն է կրում»,–ասաց Մարուքյանը` շեշտելով, որ իրենց կուսակցությանը մեղադրում են ավագանու այլ անդամների գործունեության համար։

Այլ կերպ ասած, «Լուսավոր Հայաստանը» դառնում է քննադատությունների թիրախ այն գործողությունների համար, որոնք կատարում են կուսակցության անդամ չհանդիսացող մարդիկ:

«Քաղաքապետը պատճառ չունի այն չընդունելու». Մարուքյանը` ուղիղ եթերի հրավերի մասին

Մարուքյանի խոսքով` Խաժակյանը տվյալներ է ներկայացնում քաղաքապետի կողմից պաշտոնական կեղծիքների վերաբերյալ, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում, անգամ մամուլն այդ մասին չի գրում։ Փոխարենը, ակտիվորեն քննարկվում են քաղաքապետի և «Լույս» խմբակցության մյուս անդամների միջև փոխհարաբերությունները:

Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

«Այս ամենից հարց է առաջանում` ինչու մնալ Երևանի Ավագանու կազմում, եթե ոչ ոք չի նկատում մեր կատարած աշխատանքը»,–ասաց Մարուքյանը։

Նշենք, որ այս պահին Դավիթ Խաժակյանը դեռ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն է։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 17–ին facebook-ի իր էջում գրել էր, որ քննարկում են Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գործունեությունը դադարեցնելու հարցը։ Նա տեղեկացրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը։

93
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Երևանի քաղաքապետարան, Դավիթ Խաժակյան, ավագանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Ըստ թեմայի
Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը
Երևանի քաղաքապետարանը Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար 2 մլն դրամ կհատկացնի
Դանիելյան. «Վտանգավոր աղբի նոր հավաքատեղիների կարիքը վաղուց կար»
Սարդարապատի ճակատամարտի ժամանակ օգտագործված զենք

Եպիսկոպոսը խորհուրդ էր տալիս նշան բռնել գլխին․ հայ հոգևորականն ու Սարդարապատի ճակատամարտը

52
(Թարմացված է 21:44 30.05.2020)
Մի քանի հայ հոգևորականներ օգնել են փարատել հայկական զորքի բարոյալքված վիճակը և Էջմիածնի մատույցներում մարտնչել թուրքերի դեմ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Սարդարապատ» թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը Sputnik Արմենիային պատմեց, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանն անձամբ է հայ «դիպուկահարներին» հրահանգել նշան բռնել հակառակորդի գլխին։

Директор Национального музея этнографии армян и истории освободительной борьбы в Мемориальном комплексе Сардарапат Карен Пахлеванян
© Sputnik / Aram Nersesyan
Կարեն Փահլևանյան

1918թ․-ի մայիսի կեսին տարածաշրջանում իրավիճակը ծանր էր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից և Բաթումը, Արդահանն ու Կարսը գրավելուց հետո թուրքերը շարունակում էին գրոհը Էջմիածնի ուղղությամբ։ Հայոց քաղաքական և ռազմական ղեկավարությունը նախազգուշացրեց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որ ժամանակն է լքել Էջմիածինը և տեղափոխվել Բջնի, Բյուրական կամ Սևան, բայց կաթողիկոսը մերժեց։

Կաթողիկոսն ասաց, որ եթե հայկական զորքն ի վիճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել քրիստոնեությունը, ապա ինքը պատրաստ է մնալ Էջմիածնում։ Եվ Սարդարապատի հերոսամարտի օրերին հոգևորականությունը զորքի կողքին մնաց՝ ռազմաճակատի առաջին գծում։

«Թվում է՝ հոգևորականությունը պետք է հանդես գար ընդդեմ սպանության, առավել ևս՝ չպետք է գտնվեր իրադարձությունների էպիկենտրոնում։ Բայց ոչ այս դեպքում»,-ասաց Փահլևանյանը։

Այն ժամանակ խաղասեղանին էր դրված ազգի ֆիզիկական ինքնապահպանման հարցը։ Եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) Հայաստանի ամենակրթված մարդկանցից էր, սովորել էր արտասահմանում։

Հենց նա էլ ռադիոյով դիմեց զորքին, ու նրա խոսքը ոգեշնչեց հուսալքված մարդկանց։

Թուրքերի դեմ պայքարի դուրս եկան ոչ միայն զինվորները, այլև սովորական գյուղացիները, հողագործները, որսորդները։ Այն ժամանակ հենց որսորդներն էին դառնում լավագույն «դիպուկահարները»։

Մի պատմություն է պահպանվել այդպիսի որսորդներից մեկի՝ Զարզանդի և Գարեգին եպիսկոպոսի խոսակցությունից։

Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում

«Երբ Զարզանդը կրակում էր հակառակորդին, Գարեգինը քմծիծաղով ասում էր` գլխին չկպավ։ Նա համարում էր, որ կրակոցները պետք է դիպուկ լինեն»,-պատմեց Փահլևանյանը` ուշադրություն հրավիրելով զինամթերքի պակասության և դրա արդյունավետ օգտագործման անհրաժեշտության վրա։

Իհարկե, այս պատմությունը գեղարվեստական տարր ունի, բայց կոնկրետ մարդկանց անուններ և գյուղերի անվանումներ են նշվում։

Ճակատամարտին մասնակցած հոգևորականների հստակ թիվը հայտնի չէ։ Բայց ամբողջ Գևորգյան ճեմարանը այնտեղ է եղել, ուստի կարելի է խոսել մոտ 300 հոգևորականի մասնակցության մասին։

Առհասարակ հոգևորականները հսկայական դեր են խաղացել զորքի հոգեբանական և բարոյական աջակցության հարցում։ Չպետք է մոռանալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ էր ցեղասպանությունը սկսվել, և Հայաստանում հարյուր հազարավոր փախստականներ կային, սով էր ու ավերածություններ։

Եվ ահա այդպիսի պահին պատմական հրաշք կատարվեց։ Իզուր չէ, որ որոշ պատմաբաններ Սարդարապատի ճակատամարտը համեմատում են Ավարայրի ճակատամարտի հետ և նույնիսկ ավելի կարևոր են համարում։

Տոնի տխուր կողմը. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28–ին մարդ չկա

52
թեգերը:
Սարդարապատ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները
Հայաստանի 1-ին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը` լուսանկարներով
Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասաց` երբ կորոնվիրուսի հարցով կդիմենք Վրաստանին

46
(Թարմացված է 19:33 30.05.2020)
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Նա հիշեց նաև, թե ինչպես է ժամանակին Հայաստանը օգնել Վրաստանին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում վստահեցրեց, որ համաճարակի առաջին օրվանից ակտիվ համագործակցել են Վրաստանի հետ և այդ համագործակցությունը շատ արդյունավետ են համարում։

«Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է և ջերմացնում է մեզ նման պատրաստակամությամբ։ Եթե անհրաժեշտություն ծագի աջակցության, մենք իհարկե կարող ենք դիմել Վրաստանին, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որ դրա կարիքը չլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ փոխօգնությունը մեծ դեր ունի Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում։ Մասնավորապես Հայաստանը 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Վրաստանին 30 000 դոզա պատվաստանյութ է փոխանցել։

«Մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, աջակցենք։ Իսկ համաճարակներն ընդհանուր սպառնալիք են»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ եթե Հայաստանին որևէ օգնություն պետք լինի, այդ թվում նաև նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման հարցում, Վրաստանը պատրաստ է օգնել։

Նա ընդգծել էր` երկու երկրները հաճախ են տարբեր դեղամիջոցներ, պատվաստանյութեր փոխանակել, երբ ունեցել են դրա կարիքը։

46
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը
Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան
Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան