Գազալցակայան

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

145
(Թարմացված է 12:51 17.12.2019)
Պետությանը պատճառված նյութական վնասի պահանջով ՊԵԿ–ն արդեն դիմել է վարչական դատարան։ Քրեական գործերը շարունակում են քննվել։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՊԵԿ քննչական վարչությունում այս պահին քննվող 330 քրեական գործերից 31-ը վերաբերում են գազալցակայաններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Խախտումները պայմանավորված են նախկինում` մինչև հեղափոխությունը, գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացմամբ, որոնց վերլուծությունը հեղափոխությունից հետո անհամամեմատ տարբեր էր և խոսում էր ստվերային շրջանառություն ունենալու մասին։ ՊԵԿ–ը հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է սպառվել և իրացվել, քան հեղափոխությունից հետո»,–ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ հարկային պարտավորությունների մասով ՊԵԿ կազմած վարչական ակտերն արդեն դատաքննության փուլում են, իսկ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ինչո՞ւ են վարորդները դժգոհում. գազալցակայաններում սկսել են քաղաքացուն չխաբել

Ի դեպ, գազալցակայաններում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկված վնասի չափը հաշվարկվել է 16.7 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ ներկա պահին քննվող մնացած 299 գործերով վնասը 15.3 մլրդ դրամ է։

Թե քանի լցակայան է փակվել այդ գործերի քննության արդյունքում, Էդուարդ Հովհաննիսյանը չհստակեցրեց` նշելով, որ այդ հարցը ՊԵԿ–ին չի հետաքրքրել։

Փոխարենը ՊԵԿ նախագահը նշեց, որ գազալցակայաններում ՊԵԿ ուսումնասիրությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև գին–ծավալ հարաբերակցությանը, որի շուրջ վերջին շրջանում սպառողները կասկածներ են հայտնում։

«Այդ ուղղությամբ մենք լիազորություններ չունենք։ Դա այլ պետական մարմնի վերահսկողության գործիքակազմում է։ Սակայն քրեական գործերով որոշ հանգամանքներ հասկանալու համար, մենք ևս որոշակի միջոցառումներ ձեռնարկել ենք այս ուղղությամբ»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Հովհաննիսյանը։

Թե ինչ է բացահայտել ՊԵկ–ն այս ուղղությամբ, նա չհայտնեց` դարձյալ շեշտելով, որ այդ հարցը դուրս է ՊԵԿ–ի գործառույթից։

Նշենք նաև, որ եթե այս պահին քննվող 330 քրեական գործերով միասին պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 32 մլրդ դրամ, ապա միայն լցակայանների` պետությանը պատճառված վնասը կազմում է այդ գումարի գրեթե կեսը` 16.7մլն։

Գազալցակայանների նկատմամբ քրեական գործերի մեծ մասը հարուցվել են դեռ անցյալ տարի։

Գնացե՛ք, մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք. Փաշինյան

Հիշեցնենք` 2018թ.–ին, անգամ նախապես տեղեկացնելուց հետո, որ ստուգումներ են լինելու, տեսչական մարմինը խախտումներ էր բոլոր այն 25 ԱԳԼՃԿ–ներում,որոնք ստուգել էր։ Գազը կիլոգրամի փոխարեն լիցքավորվել էր խորանարդ մետրով, գազի ճնշումը գերազանցել էր թույլատրելի չափը, չափիչ սարքերն էլ ստուգաչափված չէին եղել:

145
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), չարաշահում, Քրեական գործ, ստուգումներ, գազալցակայան
Ըստ թեմայի
Օրենքը փոխվեց, բայց այն առաջ էլ կարելի էր շրջանցել. ի՞նչ կտա ստուգումների մասին նոր օրենքը
Մեր քննադատություններին միշտ հետևում են ստուգումներ. Իվետա Տոնոյանը`գազալցակայանների մասին
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով. «Ժամանակ»
Արմեն Հովհաննիսյան

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

22
(Թարմացված է 23:31 23.07.2021)
Արդեն մի քանի օր է, ինչ 44–օրյա պատերազմում ձեռքերը կորցրած տղաներից 20–ը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռքի բիոնիկ պրոթեզներ են ստանում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է կենտրոնում, զրուցել տղաների հետ։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի սենյակներից մեկում ենք։ Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 պրոթեզավորողներն ակտիվ այս ու այն կողմ են գնում, համապատասխան մասեր բերում, չափումներ անում, որ պատերազմում ձեռքը կորցրած հերթական երիտասարդին բնականոն կյանքի վերադարձնեն։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

Սենյակի մի անկյունում նստած են 20–ամյա արդեն նախկին ժամկետային զինծառայողներ Արմեն Հովհաննիսյանն ու Սուրեն Դիլբարյանը։ Տղաներն աչք չեն կտրում ռուս մասնագետների աշխատանքից, որոնց պարբերաբար օգնում է ֆիզիոթերապևտ Արամ Մելիքյանը։ Նա դեռ ուսանող է, բայց համատեղությամբ աշխատում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, իսկ վերջին 3 ամսներին առաջարկ է ստացել վերապատրաստվելու որպես պրոթեզավորող։ Սիրով համաձայնել է ու անցել գործի։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
ֆիզիոթերապևտ Արամ Մելիքյանն ու Արմեն Հովհաննիսյանը

 

Նրա խոսքով`միջինը 3-4 օր է պետք, որպեսզի տղաները նոր պրոթեզներին հարմարվեն։

Դե, իսկ ռուս մասնագետները շատ արագ են աշխատում։ Պատահում է` ընդամենը մեկ օրում ամբողջ ձեռքի բիոնիկ պրոթեզը պատրաստում են ու տեղադրում։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

Տղաները մինչ այս (վերականգնողական բուժման ընթացքում) նաև պրոթեզավորման նախապատրաստական փուլ են անցել. մկանները վարժեցրել են, ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստվել պրոթեզ օգտագործելուն։

  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 3
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«Այս պրոթեզները բազմաֆունկցիոնալ են. տղաները դրանք կառավարում են մկանային ազդակների միջոցով։ Ամեն ազդակ ունի իր նշանակությունը։ Մեր ռուս գործընկերները պատմում են, որ իրենց պացիենտներից մեկն այս պրոթեզով նույնիսկ միկրսխեմաներ է զոդում»,–ասում է Արամը, հետո ժպիտով հավելում, որ մեր տղաներն էլ պակասը չեն. Մեկն, օրինակ, որոշել է, որ պրոթեզը ստանալուց հետո դաշնամուր նվագել է սովորելու։

Физиотерапевт Арам Меликян в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Արամ Մելիքյանը

 

Մինչ զրուցում եմ Արամի հետ, տղաները ժպիտով հետևում են մեզ, իսկ զրույցը սկսելուց առաջ վստահեցնում` ամեն ինչ լավ է։

ՀՀ նախագահը կաջակցի վիրավորների պրոթեզավորման գործընթացին

Արմենը 20 տարեկան է։ Ծառայում էր Մատաղիսում, երբ պատերազմը սկսվեց։ Վիրավորվել է հենց առաջին օրը` սեպտեմբերի 27–ին։ Վիրավորման մանրամասների մասին զրույցը ժպիտով շրջանցում է, հետո շտապում ավելացնել, որ պատերազմն իր երազանքները չի կարողացել ջնջել։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Հովհաննիսյան

 

«Ընդունվել եմ Ամերիկյան համալսարան, դառնալու եմ ինժեներ-ծրագրավորող։ Սեպտեմբերից գնալու եմ դասի, բացի այդ, այս ընթացքում օնլայն կուրսեր եմ անցել, երեկ էլ վկայական ստացա։ Ես մինչև բանակ գնալս լավ ուսում եմ ստացել, նպատակս հիմա այն է, որ շարունակեմ նույն ձևով, անցնեմ աշխատանքի։Այն, ինչ պետք է անեի բանակից գալուց հետո, (եթե պատերազմ չլիներ) փորձում եմ հիմա անել։ Դե, այսպես է ստացվել, շուտ են զորացրել։ Իմ կյանքի պլանների մեջ ոչինչ չի փոխվել»,–ասում է տղան։

Արմենն արդեն իր բիոնիկ պրոթեզը փորձարկել է, նույնիսկ տուն է տարել, բայց այսօր հետ է բերել , քանի որ մի քիչ փոփոխություններ պետք է արվեն։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«3 օր հատուկ պարապմունքներ եմ անցել, ծանոթացել եմ բիոնիկ պրոթեզի աշխատանքին, հնարավորություններին։ Մնում է, որ սովորեմ ձեռքիս վրա պրոթեզի քաշին, որովհետև մի տեսակ հետ եմ վարժվել։ Սկզբում անընդհատ ցանկություն կար ձեռքս պրոթեզի միջից հանելու, բայց հետո սովորեցի։ Հիմա բավականին հարմարավետ է։ Դժվարություններ առաջանում են որոշակի դիրքերում օգտագործելիս, բայց դա էլ ժամանակի հարց է. երբ մկաններս ձգվեն, խնդիրներ չեն լինի»,–ասում է տղան։

Ի տարբերություն Արմենի`Սուրենը վիրավորվել է 44–օրյա պատերազմի վերջին օրը, Մարտունի քաղաքում։

Проходящий курс в Реабилитационном центре Защитника Отечества военнослужащий Сурен Дилбарян
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Դիլբարյանը

 

«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր, երբ հրադադարն արդեն հայտարարվել էր։ Պատերազմին սկզբից մինչև վերջ լիարժեք մասնակցել եմ, բայց դե վերջում «կռիսություն» արեցին ու տեսա, թե ինչպես է ֆոսֆորային սնարյադն ուղիղ ինձ վրա գալիս։ Հիշում եմ միայն, որ չէի տեսնում ոչինչ»,–ասում է տղան։

Հիշում է, թե թոքերում ինչ ցավ էր զգում ու ինչքան դժվար էր ձայն հանելը, բայց վերջին ուժերը հավաքեց ու օգնություն կանչեց։

«Գոռում էի՝ օգնեք, էլի, ախպեր, խնդրում եմ, ու վաշտի հրամանատարի ձայնն եմ հիշում՝ հեսա, Սուր ջան, հանում ենք, դիմացիր։ Մեկ էլ ականջներումս ա մեր ֆելդշեր Միսակի ձայնը. ասում էր`չքնե՛ս Սուրո, հանկարծ չքնես»։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Դիլբարյանը

 

Սուրենը դեմքի և ձեռքի շրջանում ֆոսֆորային այրվածքներ է ստացել։ Երկար ժամանակ բուժվել է։ Բժիշկները տղայի ձեռքը փրկել չեն կարողացել։

Արդեն 3 ամիս է, ինչ նա բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Իր բիոնիկ պրոթեզը դեռ չի փորձարկել, ասել են` մեկ շաբաթ հետո իրենն էլ պատրաստ կլինի։

Սուրենը ձեռքի բիոնիկ պրոթեզի աշխատանքը դեռ չի տեսել, փոխարենը ոտքի բիոնիկ պրոթեզն է տեսել, տղաներն ասել են`գոհ են։ Սուրենը չի փոշմանել ոչ մի բանի համար։

Специалисты из России устанавливают бионические протезы армянским военнослужащим в Реабилитационном центре Защитника Отечества
© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստանցի մասնագետները բիոնիկ պրոթեզներ են տեղադրում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

 

«Պետք լիներ՝ մյուս ձեռքս էլ կտայի, միայն թե հողերի կեսը գոնե հետ բերեինք»,-ասում է տղան։

Պատերազմը Սուրենին շատ է մեծացրել։ Ով նայում է, չի հավատում, որ 20 տարեկան է։ Իսկ նա միանգամից հասունացել է, բայց չի կոտրվել։ Այժմ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, սովորում է սպորտային լրագրություն բաժնում։

Ասում է`առաջին երազանքն արդեն կատարվել է` Հանրային հեռուստաընկերության եթերում ֆուտբոլ է մեկնաբանել։

© Sputnik
Պատերազմում ձեռքերը կորցրած տղաները փորձարկում են բիոնիկ պրոթեզները

 

Հավելենք, որ բիոնիկ պրոթեզը 36 գործողության հնարավորություն ունի, 18 ֆունկցիան հենց պրոթեզի վրա է, իսկ մնացածը կարգավորվում է հատուկ ծրագրի օգնությամբ։ Որոշակի գործողություններ տղաներն իրենք էլ կարող են ծրագրում ավելացնել և կիրառել։

Նշենք, որ մինչև պատերազմն էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կետրոնը պրոթեզարանի ստեղծում նախաձեռնել։ Պատերազմից հետո գործին միացել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Միայն 20 երիտասարդի ձեռքի բիոնիկ պրոթեզի համար հիմնադրամը 1 մլն եվրո է հատկացրել։     

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում

22
թեգերը:
Արցախյան պատերազմ, Պատերազմ, պրոթեզ, ոտքեր, ձեռք
Ըստ թեմայի
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Ադրբեջանական հենակետ. արխիվային լուսանկար

Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՀՀ ՊՆ

203
(Թարմացված է 23:24 23.07.2021)
Ինչ վերաբերում է սահմանի մյուս ուղղություններին, ապա իրավիճակը հարաբերական կայուն է։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

«Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշեցին նախարարությունից։

Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

ՀՀ ՊՆ–ն իր հերթին հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

203
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), կրակոց, Գեղարքունիքի մարզ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ռուսների տեղակայվելուց հետո գեղարքունիքցին կկարողանա օգտվել խոտհարքներից ու արոտներից
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է
Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է