Wizz Air ընկերության ինքնաթիռ

Wizz Air–ը չվերթեր է սկսում Երևանից Վիեննա և Վիլնյուս

299
(Թարմացված է 15:42 16.12.2019)
Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը մտնում է հայկական շուկա։ Ընկերության ներկայացուցիչը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ապագայի որոշակի ծրագրեր և մանրամասներ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Wizz Air լոուքոսթերն ուղիղ չվերթեր է գործարկում Երևանից Վիեննա և Վիլնյուս։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Wizz Air ընկերության կորպորատիվ գործընկերության ղեկավար Անդրեաս Ռադոն։

 Глава корпоративного партнерства бюджетной авиакомпании Wizz Air Андреас Радо на пресс-конференции (16 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Wizz Air ընկերության կորպորատիվ գործընկերության ղեկավար Անդրեաս Ռադո

Նրա խոսքով` տոմսերն արդեն վաճառվում են։ Ավիափոխադրման արժեքը սկսվում է 24,99 եվրոյից։ Չվերթերը կիրականացվեն ապրիլի 3–ից։

«Մենք հետաքրքրված ենք նոր ուղղություններ բացելու հարցով և մտադիր չենք սահմանափակվել այս երկուսով։ Կան այլ ուղղություններ, բայց առայժմ չենք կարող դրանք ներկայացնել»,–նշեց նա։

Նրա խոսքով` թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին և վաղ առավոտյան։ Տոմսի արժեքի մեջ չի մտնում ո՛չ ուղեբեռ, ո՛չ սնունդ, այդ ծառայությունների համար պետք է լրացուցիչ վճարել։

Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան

Совместная пресс-конференция бюджетной авиакомпании Wizz Air, компании «Международные аэропорты Армении» и Комитета гражданской авиации (16 декабря 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Wizz Air ընկերության ասուլիսը

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում արդեն այս թեմայով գրառում է արել։

«Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,–գրել է Փաշինյանը։

Արդեն հայտնի է, որ իռլանդական Ryanair–ը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին: Ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։

 

299
թեգերը:
Վիեննա, Վիլնյուս, «Զվարթնոց» օդանավակայան, չվերթ, Երևան, Հայաստան, Wizz Air ավիաընկերություն
Ըստ թեմայի
Մարգարյան․ «Ryanair-ին տրվող արտոնությունները պետք է հիմնավորվեն օրենսդրորեն»
Իռլանդական Ryanair ավիաընկերությանը պետբյուջեից գումար չի հատկացվել. Ավինյան
Wizz Air–ը Լոնդոն և Փարիզ ուղղություններով թռիչքներ չի իրականացնելու. Ռևազյան
Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

13
(Թարմացված է 22:16 06.05.2021)
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - գրված է գործի նկարագրության մեջ։

Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

13
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Աթանեսյան, Հայաստան
ԱԺ

Հայաստանի ապագա խորհրդարաններում ավելի քիչ պատգամավորներ կլինեն

21
(Թարմացված է 21:51 06.05.2021)
Խորհրդարանում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի, բայց կպահպանվեն ազգային փոքրամասնությունների համար երաշխավորված 4 տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Հայաստանի ապագա խորհրդարաններում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի։ Այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։ Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

«Հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը կրճատվում է 5 տոկոսից մինչև 4 տոկոս։

«Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Մակունցը։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Բացի այդ, կկրճատվի ընտրություններին մասնակցելու գրավը՝ 10–ից մինչև 7,5 մլն դրամ։ Դա նույնպես կարվի փոքր կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելը հեշտացնելու նպատակով։

Այս և մյուս փոփոխություններն առաջարկվում է գործողության մեջ դնել ոչ թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, այլ հաջորդների։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

21
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Հայաստան

Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ է սպասվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում

0
(Թարմացված է 19:17 06.05.2021)
«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն Արցախի կարգավիճակի հետ կապված մի շարք խնդիրներ է առաջ քաշում: Հեղինակը պնդում է, որ արտաքին աշխարհը լրջագույն ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը ոչ թե Ռուսաստանը ղեկավարի, այլ նատոյական Թուրքիան:
Ամեն ինչ նոր է սկսվում. ի՞նչ է սպասվում արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում

Իրականում, ինչպես և արդեն բազմիցս նշվել է, Արցախի կարգավիճակի հետ կապված հիմնական քննարկումները, բանակցություններն ու կարևոր որոշումները դեռ նոր են սկսվում:

Sputnik Արմենիայի մեկնաբանը հաղորդման նախորդ թողարկման ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն ակնհայտորեն ստում էր, երբ հայտարարում էր, թե Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, մինչդեռ ամենևին էլ այդպես չէ։

Արցախի կարգավիճակը կարգավորելու ժամանակն է. Բաքուն սադրանքներով է պատասխանում

...Այդ պատերազմը ցույց տվեց, թե որքան անիրական է ենթադրել, որ Արցախի հայ բնակչությունը կարող է թուրք-ազերիների հետ համերաշխ ապրել: Իսկ հինգ հազար զոհի արյունը նույնիսկ տասնամյակների ընթացքում չի կարող մոռացվել…

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ Առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. Արա Այվազյան

Հաջորդիվ հեղինակը վերլուծում է, թե ինչպես է միջազգային հանրությունը տրամադրված արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։

0
թեգերը:
Ռուսաստան, բանակցություն, ՆԱՏՕ, Արցախ, Հայաստան
թեմա:
Իրականում / Օրացույց
Ըստ թեմայի
Հայաստանը հետախուզում է հայտարարել Արցախի պատերազմին մասնակցած 40 ահաբեկչի նկատմամբ
Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը
Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին
Արցախյան պատերազմի վերաբերյալ հարուցվել է 1580 քրեական գործ. դատախազություն