Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը. արխիվային լուսանկար

«Թող հարսանիքի փողերը տա». Հայրապետյանը բացել է Սուքիասյան–Ծառուկյան խնամիական գաղտնիքները

7102
(Թարմացված է 21:06 14.12.2019)
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «168 ժամ» կայքին տված հարազրույցում խոսել է իր, Խաչատուր Սուքիասյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին` «Բջնի» գործարանի շուրջ վեճի համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Խաչատուր Սուքիասյանը մինչ օրս չի վճարել իր միակ որդու հարսանիքի զարդարանքի գումարը։ «168 ժամ» կայքին տված հարազրույցում այս մասին ասել է ՀՖՖ նախկին նախագահ,  գործարար Ռուբեն Հայրապետյանը` անդրադառնալով իր ու գործարար Խաչատուր Սուքիասյանի միջև «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ ծագած վեճին։

«Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ, թաք տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա։ Ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»,– ասել է Հայրապետյանը։

Նա նաև վստահեցրել է, որ պատրաստ է վերադարձնել գործարանը, եթե իրեն վճարեն այն նույն գինը` 10 մլն դոլարը, որով ինքը 2010թ.–ին գործարանը գնել է պետության հայտարարած աճուրդում։

«Սրանից մի 2-3 ամիս առաջ էլ Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասեցի` թող հենց հիմա փողերս տա, էլի տամ։ Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում։ Եթե ես կվաճառեմ այդ գործարանն ուրիշ մարդու 10 մլն–ով, ապա իրեն` 1 մլրդ դոլարով։ Այսինքն` իրեն` երբեք»,– ասել է Հայրապետյանը։

Նշենք, որ ըստ Սուքիասյանի` ժամանակին իրեն պատկանող «Բջնին» իրենից խլել են ու տվել Ռուբեն Հայրապետյանին։ Դա, ըստ նրա, քաղաքական հետապնդում է եղել այն բանի համար, որ ինքը մտերիմ էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։

«Մի հատ ՍՈՒ– 35 սամալյոտ են գտել, մի հատ էլ Տ–90 տանկ». Ռուբեն Հայրապետյան

«Չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի հանդեպ ճնշումներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով: Որքան գիտեմ, հարկային ստուգումներ են եղել, հիմա նույն հաջողությամբ ստուգում են «Բջնի» գործարանը: Հիմա ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգո՞ւմ: Պահանջ կա, թող ստուգեն, ամեն ինչ չի կարելի դեմագոգիայի վերածել: Խաչատուր Սուքիասյանն իրականում բողոք է գրել ՀՔԾ-ին այն մասին, թե ես շահութահարկ և բնապահպանական հարկ չեմ տվել, հարուցվել է քրեական գործ, նշանակվել է ստուգում: Մեկ ամսից ավել է՝ ստուգում են»,– ասել է Հայրապետյանը։

Գործարարը հարցազրույցի էր եկել թղթերով «զինված»։ Նա եթերում ցույց տվեց «Բջնի» գործարանի` 1996թ–ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի` 1996-2000թթ–ը գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001–2008թթ–ին ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010թ.–ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ։

«Մենակ անցած տարի 780 մլն դրամ եմ տվել, համարյա այնքան, որքան 12 տարում իրենք էին տվել»,– ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք` ս.թ. սեպտեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանի որդին ամուսնացել էր Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։ Հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան։ Հետագայում լուրեր տարածվեցին, թե գործարար խնամիների հրաբերությունները լարվել են, ըստ մամուլի` Խաչատուր Սուքիասյանի մի հարցազրույցից հետո։ Գագիկ Ծառուկյանն էլ իբր չի պատասխանել Սուքիասյանի հեռախոսազանգին, երբ նա փորձել է հարթել իրավիճակը ու մերձավոր շրջապատում էլ ասել է՝ բախտս չբերեց, էլի, խնամիների հարցում։

Սուքիասյանը պատասխանել է Հայրապետյանին. «Չեմ պատրաստվում քար նետել ամեն հաչացող շան վրա»

Ի դեպ, Ծառուկյան–Սուքիասյան վերջին հրապարակային հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, Աբովյանում, Ադամանդի գործարանի բացման ժամանակ, որն ըստ լուրերի` պատկանում է Սուքիասյանին։

«Հարցերը տվեք նրան, ով այս պատվերը իջեցրել է»․ Ռուբեն Հայրապետյան

Հենց այս արարողության ժամանակ էլ լրագրողների հետ զրույցում Սուքիասյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր և իրենից գործարան է խլել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել Հայրապետյանի առանձնատանը։

7102
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, գաղտնիք, ՀՖՖ, գործարար, գործարան, Հայաստան, հարցազրույց, Ռուբեն Հայրապետյան, Խաչատուր Սուքիասյան
Ըստ թեմայի
Հայտնի է` որտեղ և երբ կկայանա Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը
Խաչատուր Սուքիասյանն իր կյանքի ամենասպասված օրը հրապարակել է որդու և նորահարսի լուսանկարը
Մտնել խնամու կուսակցություն, թե բացել նորը. Խաչատուր Սուքիասյանը` քաղաքական ծրագրերի մասին
Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան