Ռուբեն Հայրապետյան. արխիվային լուսանկար

«Մի հատ ՍՈՒ– 35 սամալյոտ են գտել, մի հատ էլ Տ–90 տանկ». Ռուբեն Հայրապետյան

341
(Թարմացված է 17:50 13.12.2019)
Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին ասել է, որ համբերեն մինչև երեկո և կլսեն իր մեկնաբանությունները բոլոր հարցերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ինձ չեն ձերբակալել ու չեն ձերբակալում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

Խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի տունը. հյուրերի մոտ զենք է եղել

Հիշեցնենք` ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների հետ գործողություններ են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող շինություններում։

«Մի հատ ՍՈՒ–35 սամալյոտ են գտել, մի հատ Տ–90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ։ Համբերեք, այսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»,–ասաց Հայրապետյանը` հավելելով, որ այսօր ասուլիս կլինի։

Ինչու են խուզարկել փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը. ԱԱԾ–ի պարզաբանումը

Հարցին, թե ինչ բնույթի գործողություններ են իրականացվել իր առանձնատանը` նա պատասխանեց` «գնացեք, Արմեն Նիկողոսյան մատնաչափիկներից հարցրեք»` չբացելով իր ասածի տողատակերը։

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ոստիկանության գործողություններն ավարտվել են։ Նա ևս ասաց, որ այսօր հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ խուզարկություններ են իրականացվում Հայրապետյանի տանը, «Հարսնաքար» ռեստորանում և Զեյթունի արտադրամասում։

341
թեգերը:
առանձնատուն, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, խուզարկություն, ասուլիս, Հայաստան, Ռուբեն Հայրապետյան
Երևան

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

35
(Թարմացված է 16:26 14.05.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ–ում և Արցախում 113 մշակութային կազմակերպություններ 1 օր անվճար կընդունեն այցելուներին

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 15–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել

35
թեգերը:
Անձրև, եղանակ, Երևան, Արցախ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ժոզեպ Բորել

ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

44
(Թարմացված է 00:56 15.05.2021)
Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից, ընդգծել են ԵՄ–ում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։

«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Հավելենք, որ սահմանում առաջացած լարվածությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը համարել է սադրանք ադրբեջանցիների կողմից, կոչ է արել հետ քաշել զորքերն ու խնդիրը լուծել բանակցությունների միջոցով։

ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ին խախտել են Հայաստանի սահմանները Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում։

Հայաստանը հարցի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։

44
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Եվրամիություն
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ն առաջիկա օրերին Սյունիքի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի
Ադրբեջանցիները մոտ 500 մ առաջ են եկել Ակներ գյուղի ուղղությամբ. գյուղապետ
Կութում իրավիճակը կայուն-լարված է. Հակոբ Ավետյան
Տիկին Լյուսյան

Շուշին ամեն ինչ է ինձ համար․ Արցախի միակ կին կռունկավարը տներ է կառուցում ուրիշների համար

10
(Թարմացված է 09:30 15.05.2021)
Կինը Շուշիում է թողել իր տունն ու 26 տարվա ընթացքում ձեռք բերած ունեցվածքը։ Բայց հիմա ինքն իրեն ստիպում է շարունակել աշխատել՝ տներ կառուցելով ուրիշների համար։

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Լյուսյա Պողոսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 17 տարի առաջ տեղափոխվել է Գրոզնի և աշխատել կարի արտադրամասում։ Հետո հանգամանքներն այնպես են դասավորվել, որ կռունկավարի մասնագիտություն ստանալու հնարավորություն է ստացել և օգտվել է դրանից։

Արցախի միակ կին կռունկավարը

Խառնաշփոթ 90-ականներին նա կորցրել է Գրոզնիի իր տունը, վերադարձել Արցախ ու հաստատվել նախ Մարտունիում, ապա Շուշիում։ Լյուսյան Արցախի միակ կին կռունկավարն է։ Արդեն 45 տարի է՝ շինարարությունում է աշխատում։

Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին

Չնայած պատկառելի տարիքին՝ տիկին Լյուսյան, ի տարբերություն մեր նկարահանող խմբի, հեշտությամբ է բարձրանում վերամբարձ կռունկի խցիկը, որը 15 մետր բարձրության վրա է գտնվում։

«Ես 25 մետրի վրա էլ եմ աշխատել։ Եթե վախեցար, չես կարա աշխատիս։ Ամեն մի մանրուքի արդեն սովորել եմ։ Նենց որ իմ դուրը գալիս ա իմ աշխատանքը»,-ասում է նա։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Եթե Ռուսաստանում կին կռունկավարով ոչ մեկին չես զարմացնի, ապա Հայաստանում և Արցախում այդպիսիք չկան. տիկին Լյուսյան հիմնականում տղամարդկանց հետ է աշխատում։ Բայց վաղուց արդեն ընդհանուր լեզու է գտել բոլորի հետ և չի բողոքում։

Крановщица Люся Погосян за работой
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Իր երկար կարիերայի ընթացքում նա հասցրել է Արցախի շատ շրջաններում աշխատել։ Մասնակցել է ավելի քան 20 օբյեկտի կառուցման աշխատանքներին՝ բնակելի շենքեր, դպրոցներ, զորանոցներ և այլն։

Ամեն ինչ Շուշիում է մնացել

Շուշիում նա արդեն երրորդ տունն է կորցրել․ առաջինը Գրոզնիում էր, հետո 90-ականներին ռմբակոծության տակ ընկավ Մարտունու տունը։ Վերջին պատերազմի ընթացքում տիկին Լյուսյան, ինչպես քաղաքի մյուս բնակիչները, մինչև հոկտեմբերի վերջ նկուղում պատսպարվում էր ռմբակոծությունից։ Շուշիի կորստից մեկ շաբաթ առաջ նա Շուշիի քաղաքապետին հարցրել է` կարո՞ղ է քաղաքը լքելու անհրաժեշտություն առաջանա։ Քաղաքապետը խոստացել է նախազգուշացնել, եթե նման բան լինի։

Հոկտեմբերի 28-ին փրկարարները եկել ու ասել են, որ պետք է անհապաղ հեռանալ քաղաքից։

«5 րոպե էլ չթողին, որ իմ տունը մտնեմ պադվալից։ Ոչ մի բան չվերցրի։ Մի 50-60 միլիոնի ապրանք եմ թողել, բացի տնից։ Սաղ մնացել է` ծննդական ա, դիպլոմներ ա, տան վկայական ա»,-պատմում է տիկին Լյուսյան։

Նրան խոստացել են, որ 4 օրից քաղաքի բնակիչները կվերադառնան․․․

Հիմա Լյուսյայի ընտանիքը վարձով է ապրում Ստեփանակերտում, պետությունը սկսել է վարձը վճարել ընդամենը մեկ ամիս առաջ։ Մինչ այդ իրենք են վճարել։ Որդին փռում է աշխատում, դուստրը երգչուհի է։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։

Люся Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ինչ վերաբերում է նոր տանը, ապա իշխանությունները ոչինչ չեն խոստանում։ Հասկանալի չէ, թե երբ կլուծվի այդ հարցը։ Նա միայն լսել է, որ Շուշիի բնակիչներին բնակեցնելու են Ստեփանակերտում։

«Բայց ավելի լավ կլինի, եթե Շուշին հետ վերցնեն․․․ Կարոտում եմ։ Ինձ համար մի Շուշին հազար Ստեփանակերտ արժի։ Ես էլ տունս եմ ուզում։ 26 տարի ա` մենակ կնիկ, երեխոնցս հետ սաղ ստեղծել եմ, դրել եմ։ Ամեն ինչը։ Հետո մի օրվա միջին, երկու րոպեում ձեռիցս առել են»,-ասում է կինը։

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

Տիկին Լյուսյային ամենից շատ ճնշում է այն, որ Շուշին ու Հադրութը բախտի քմահաճույքին թողեցին։ Նա չի հասկանում, թե ինչի համար այդքան զոհ տվեցինք։ Միայն նրա ազգականներից 5 մարդ է զոհվել՝ 19 տարեկան տղաներ։

Ապրել է պետք

Չնայած բոլոր դժբախտություններին ու կորուստներին` աշխատել է պետք, թեկուզ ինքդ քեզ ստիպելով, ի հիշատակ զոհված տղաների և հանուն երեխաների։ Հենց դա է 60-ամյա կնոջը ստիպում ամեն օր մագլցել վերամբարձ կռունկի վրա, որտեղից անզեն աչքով էլ երևում են ադրբեջանական դիրքերը ( և որտեղից հաճախ են օդ կրակում)։

«Էս ա մնացել, զոռով աշխատենք, էն ա ընդե` դեմ դիմաց թուրքի պոստը։ Պիտի ուժ հավաքենք, աշխատենք, որ մեր հայ ժողովուրդը մի քիչ կյանքը բարելավի։ Ապահովենք տներով»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян на рабочем месте
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում։ Շուշիից հեռանալուց հետո տիկին Լյուսյան մոտ երկու շաբաթ մնացել է Հայաստանում, հրադադարի հաստատումից մի քանի օր անց Արցախ է վերադարձել։

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Ես իմ հողս չեմ թողնի, իմ հայրենիքս չեմ թողնի, նույնն էլ իմ երեխեքը։ Չեմ էթա ես ոչ մի տեղ։ Իմ ծննդավայրս Ղարաբաղն ա, ես էլ Ղարաբաղում պիտի մնամ։ Մինչև գերեզման»,-ասում է կինը։

Крановщица Люся Погосян в отражении
© Sputnik / Aram Nersesyan
Տիկին Լյուսյան

Հիմա աշխատանքի բերումով ապրում է շինհրապարակի մոտ գտնվող փոքրիկ տնակում։ Այնտեղ երկու «սենյակ» կա՝ նվազագույն հարմարություններով։ Մեկ-երկու շաբաթը մեկ գնում է երեխաներին տեսնելու։

Строительный домик крановщицы Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան

«Ինձ ոչինչ պետք չի, միայն իմ տունը, իմ Շուշին։ Աշխատում եմ, բայց բոլորս մտքերս անընդհատ էնտեղ են՝ իմ տանը»,-ասում է տիկին Լյուսյան։

Интерьер строительного домика Люси Погосян
© Sputnik / Aram Nersesyan
Տնակը, որտեղ ապրում է տիկին Լյուսյան
10
թեգերը:
Կին, Շուշի, Արցախ
Ըստ թեմայի
Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան