Անդրեյ Բաբկո

Հայաստանի համար Սև ծովում կարող ենք լաստանավ գտնել. Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ

132
(Թարմացված է 13:31 12.12.2019)
Լաստանավ ունենալով` կարելի է կախված չլինել Վրաստանի և Հյուսիսային Օսեթիայի լեռնանցքներում առաջացող խցանումներից։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Եթե Հայաստանի իշխանությունը հետաքրքրված է Սև ծովում լաստանավ ունենալով, դրանք արագ հնարավոր է գտնել։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Մեկ ամիս առաջ լաստանավերի վերաբերյալ բանակցությունների մասին հայտարարել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով` Հայաստանը երկու լաստանավ ձեռք բերելու թեմայով սկսել է բանակցել Ռուսաստանի հետ։ Դրանց շնորհիվ Ռուսաստանի հետ կարելի է առևտուր անել շրջանցելով Վերին Լարսը, որը առատ տեղումների պատճառով ձմռանը հաճախ փակվում է։

Նախագիծը ձեռնտու է նաև ռուսական կողմին, քանի որ Կերչի կամրջի կառուցումից հետո, այնտեղ նեղուցով անցնող կիսատ բեռնված մի քանի լաստանավեր են մնացել։

«Եթե Հայաստանի կառավարությունը հետաքրքրություն ցուցաբերի, մենք արագ և՛ լաստանավեր, և՛ մատակարարներ կգտնենք։ Ցավոք, մենք դեռ նման հարցում չենք ստացել։ Սակայն եթե որոշակի հետաքրքրություն լինեն, բանակցությունները միանշանակ կարելի կլինի շարունակել», – ավելացրեց Բաբկոն։

Մելիքյան. «Աբխազական երկաթուղին դեռ չի բացվի. Վրաստանում ներքին կոնսենսուս ունեն»

Նշենք` Հայաստանի իշխանությունը լաստանավի ձեռքբերումը քննարկել է 90-ականներին, սակայն իշխանափոխությունից հետո քննարկումները դադարեցվել են։

Լաստանավը ենթադրում է, որ բեռները ցամաքային տրանսպորտից կտեղափոխվեն ծովային (ինչը կթանկացնի տեղափոխումը) և հակառակ ուղղությամբ։ Այդ պատճառով, փորձագետների կարծիքով, սկզբում ռուսական և վրացական նավահանգիստների հետ պետք է քննարկել բեռնման և բեռնաթափման զեղչերի թեման։

Վերին Լարսում կնստի դեսպանատան նոր պաշտոնյան. Հայաստանը որոշել է նոր հաստիք բացել

132
թեգերը:
Սև ծով, լաստանավ, Ռուսաստան, Վերին Լարս, Լարս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Պատժամիջոցներից մինչև նավթի համաշխարհային գներ. ինչ է սպասում Ռուսաստանի գործընկերներին
Հայաստան եկող ու Լարսում կանգնեցված ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվում են
«Սպայկայի» պանիրը հայկական է եղել. ռուսաստանցի մասնագետները եկել, տեղում համոզվել են
Чемпион молодежного Чемпионата Европы по вольной борьбе Арен Исраелян

Հայաստանի փառահեղ հաջողությունը. Արեն Իսրայելյանը ևս ոսկե մեդալակիր դարձավ ԵԱ–ում

18
(Թարմացված է 00:10 17.06.2021)
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ազատ ոճային Արեն Իսրայելյանը (71կգ) առաջնության ոսկե մեդալակիր դարձավ՝ եզրափակիչում 12:1 հաշվով առավելության հասնելով ռուս մրցակցի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայկ Գասպարյանը (45կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Տիգրան Բունիաթյանը (51կգ)` բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք` 55 կգ քաշային կարգի, ազատ ոճային ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը ևս դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող:

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին։

Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

18
թեգերը:
մեդալ, ըմբշամարտիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը «Grand Chess Tour»-ում
Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

32
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

32
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան