Ледяной городок на Площади Свободы в Ереване

«Բունտ է հասունանում». եղանակի տեսություն

223
(Թարմացված է 16:06 11.12.2019)
Երևանի ցածրադիր վայրերում և Արարատյան դաշտում հատկապես առավոտյան ժամերին մառախլապատ եղանակը կպահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Նշված ժամանակահատվածում տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան

Նշենք, որ երեկ եղանակային կանխատեսումների հետ կապված`Facebook-ի իր էջում կրկին հումորային գրառում էր արել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Ձյան տեղումների բացակայության հետ կապված` հատկապես 7-14 տարեկան անձանց մոտ բունտ է հասունանում»,–գրել էր նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Սուրենյանը գրել էր, որ մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում, և որ ցուրտ օդային հոսանքները մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ներաթափանցեն Հայաստան:

223
թեգերը:
Արարատյան դաշտ, Մարզ, մառախուղ, Երևան, Գագիկ Սուրենյան, երեխա, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում (684)
Ըստ թեմայի
Հայաստանյան դեկտեմբերը սովորականից տաք կլինի. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
«Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով». Սուրենյանը չքնաղ լուսանկարներ է հրապարակել
Սկանդինավիայից եկող «ցուրտ ճակատն» ու Սուրենյանին ուշադիր լսող թութակը. տեսանյութ
«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք». Գագիկ Սուրենյան