Բագրատաշեն

Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

104
(Թարմացված է 21:44 11.12.2019)
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբեր — Sputnik. Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը` հավելելով, որ ՀՀ քաղաքացու մեքենան մաքսային զննման է ենթարկվել։

Տեղեկացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան:

Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է  օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:

Լա՞վ է, թե՞ վատ. Գյումրու մաքսատան աշխատանքի մասին հակասական կարծիքներ են հնչում

104
թեգերը:
մաքսատուրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հրացան, Բագրատաշեն անցակետ
Ըստ թեմայի
Փաշինյանը հարցը կլուծի՞. ավտոներկրողներն իրենց բողոքը ներկայացրին ՊԵԿ փոխնախագահին
ՊԵԿ–ն ուժեղացրել է Գյումրու մաքսատան հսկողությունը. գողության դեպքերը մտահոգել են
ՊԵԿ-ը ստիպված է լինելու վճարել «ջակուզի փարթիի» հերոս Երեմ Մարգարյանին. «Հրապարակ»
Դալմա գարդեն մոլ

«Դալմա Գարդեմ մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

35
(Թարմացված է 14:47 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնաան կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

35
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

3
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

3
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում