Նաիրա Զոհրաբյան. արխիվային լուսանկար

Մեր ուշքը գնո՞ւմ է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար. Նաիրա Զոհրաբյան

84
(Թարմացված է 11:52 10.12.2019)
Ազգային ժողովը շարունակում է թեժ մթնոլորտում քննարկել ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի նախագիծը։ Նաիրա Զոհրաբյանն իշխանությանը ցույց տվեց ավելորդ փողը ծախսելու տեղը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ կազմը և հատկապես նրա նախագահը։ Այսօր ԱԺ–ում ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար` շատ մեծ շռայլություն կլինի, այդպես չէ։ Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսսինգ, ինչպես եղել է նախկինում, և մենք հույս ունեինք, որ այլևս չի լինելու, չլինի»,– ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը դիմեց ՀՀ քաղաքացիներին` հայտնելով, որ առաջարկված նախագծով իշխանությունը որոշել է հայաստանցիների վճարած հարկերից ամեն տարի 630 մլն դրամ վճարել «Հրայր Թովմասյան ընդ քոմփընիին», որպեսզի նրանք «գնան տուն, նստեն թախտին» ու ամեն ամիս 1 մլն դրամից ավելի գումար ստանան։

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

«Այդ ինչպե՞ս եք որոշել, որ այդ կանտորային ձեր քիմքին հարիր դատավորներով փոխարինելու համար մենք` հարկատուներս պիտի չլուծենք առաջնահերթ խնդիրները, չլուծենք այն դպրոցների հարցը, որտեղ սովորում են մեր երեխաները, այլ տանք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության»,– ասաց Զոհրաբյանը։

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր 

Պատգամավորն ամբիոնից ցուցադրեց Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ու Վանաձորի կիսաքանդ դպրոցների շենքերի լուսանկարները, որտեղ, նրա խոսքով, այդ պահին երեխաները դաս են պարապում։ 

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

Օրենքի նախագիծն ԱԺ–ում քննարկելուց հետո այն առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության, իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։

84
թեգերը:
Թոշակ, Դատավոր, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Նաիրա Զոհրաբյան, նախագիծ, Օրենք, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ
Ըստ թեմայի
Վստահ եմ, որ ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան
ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա. Մակունց
ԵԺԿ–ին մտահոգել է Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է
ՍԴ դատավորները հետևում են զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության
Настоятель монастыря в Дадиванке отец Ованнес

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

10
(Թարմացված է 14:05 27.09.2020)
Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հետաքրքիր գրառում է կատարել։

Շուշիի Դադիվանք վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել` աջ ձեռքին զենք, ձախին` խաչ։

«Աջս՝ իմ ժողովրդի, ձախս՝ շուն թուրքերին»,–լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Արցախի թեմի առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։ Նա ասել էր` այս անգամ ևս պետք է ապացուցենք, որ մեր միասնականությունն անպարտելի ուժ է։

10
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Զարուհի Բաթոյան

Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան

5
(Թարմացված է 14:06 27.09.2020)
Նախարարը նշել է, որ նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմեն օգնության

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին:

«Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության»,–գրել է նա:

Նա նշել է, որ մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: «Որևէ կասկած չկա կամավորների անշահախնդիր աջակցության մասով, բայց կրկնում եմ՝ դրա կարիքը չկա»,–գրել է նա և շնորհակալություն հայտնել բոլորին բարի ցանկությունների համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

5
թեգերը:
Հայաստան, Զարուհի Բաթոյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի
Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել