00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում բերման են ենթարկել «Շեկոյին». պատճառը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսա՞կն է

© Sputnik / Arpi BeglaryanГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը քննադատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելը, որն էլ Քոչարյանի կողմնակիցների մոտ դժգոհություն է առաջացրել:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը երեկ`դեկտեմբերի 9-ին, իր Facebook-յան էջում գրառում է արել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդն ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։

Земфира Искандарян - Sputnik Արմենիա
Գյումրիում տրամադրություն է փոխվել. աղետից 31 տարի անց մարդիկ ավելի լավատես են դարձել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը, որը նախկինում Շիրակի մարզպետն էր, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից Գյումրիում դեկտեմբերի 7–ին ծաղկեպսակ դնելուց հետո նմանօրինակ գրառում էր արել։

«Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը՝ այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում… Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղերք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»։

© Photo : FacebookԿարեն Սարուխանյանի գրառումը
Գյումրիում բերման են ենթարկել «Շեկոյին». պատճառը Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսա՞կն է - Sputnik Արմենիա
Կարեն Սարուխանյանի գրառումը

Պատգամավորի հաջորդ գրառումներից պարզ է դառնում, թե իբր Գյումրիում բնակվող «Շեկո» մականունով մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերների միջոցով հանդիպել Կարեն Սարուխանյանի հետ, որպեսզի ասեն, որ «ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը...»։

Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

Կարեն Սարուխանյանի խոսքով`չկարողանալով հանդիպել իրեն, վերը նշված մարդիկ գիշերով «բռնացրել» են իր ընկերոջն ու ծեծի ենթարկել։

«Բնականաբար, այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության «Մուշի» բաժնում։ Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի «Շեկո» ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք, թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ»,–այսպիսի գրառում է արել «Իմ քայլի» պատգամավորը։

Президент Армен Саркисян посетил Австрийскую больницу матери и ребенка (7 декабря 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է այս գիշեր լույս աշխարհ եկած 4 փոքրիկներին

Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։

««Շեկո» մականունով 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Միջոցառումները շարունակվում են՝ միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,–Facebook—ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության բաժնի պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել

Նշենք, որ ծեծկռտուքի պատճառը եղել էր Կարեն Սարուխանյանի քննադատությունը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելու մասին, որն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների մոտ դժգոհություն է առաջացրել: Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկությունների` բերման ենթարկված անձը գործարար Գարիկ Ուզունյանն է, ով հայտնի է «Շեկո» մականունով։ Sputnik Արմենիան նրա գործունությանն անդրադարձել է` խոսելով նրա բարեգործության մասին։ Վերջինս բավական տևական ժամանակ Գյումրիում անապահով խավին անվճար հաց է բաժանել։

Լրահոս
0