00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը թույլ կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց որոշակի պայմանով

© Sputnik / Asatur YesayantsПраворульный автомобиль
Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի տարածքում ղեկի փոփոխության վրա ծախսվող գումարները կառավարության նոր որոշման շնորհիվ կմնան Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Աջակողմյան ղեկով ավտոմեքենաները հնարավոր կլինի ներկրել Հայաստան։ Կառավարությունն առաջարկում է վերացնել նախկինում սահմանված արգելքը։

Поток автомобилей на Араратской таможне - Sputnik Արմենիա
Վարկերի տակ են մտել, մեքենաներ ներկրել. ի՞նչ է կատարվում Հայաստանի մաքսակետերում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց` դա արվում է այն նպատակով, որպեսզի հնարավորություն ստեղծվի ավտոմեքենաների ղեկը աջ կողմից ձախ տեղափոխել Հայաստանի տարածքում։

«Այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»,– ասաց Բադալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես արգելել էր աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը։ Արդյունքում ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում տեղափոխում էին ղեկն ու որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենա ներկրում Հայաստան։

«Այդ քաղաքացիները ստիպված են շատ մեծ գումար ծախսել ՀՀ–ից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել ՀՀ։ Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– պարզաբանեց Փաշինյանը` զգուշացնելով, որ մինչ այդ ավտոմեքենան ՀՀ տարածքում շահագործվել չի կարող, իսկ օրենքը խախտողների համար նախատեսված են խոշոր տուգանքներ։

Автомобильная свалка в административном районе Малатия-Себастия Еревана - Sputnik Արմենիա
Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք

Վարչապետը նշեց, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին ու հույս հայտնեց, որ այն չարաշահելու առիթ չի լինի։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ մտավ աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։ Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։ Մշակված փոխզիջման հիման վրա որոշվեց աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք էին բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։

Լրահոս
0