Սիրիայի և Թուրքիայի սահմանը. արխիվային լուսանկար

Ադրբեջանը կարող է հենակետ դառնալ Սիրիայում հենարանը կորցնող իսլամիստների համար. Փաշինյան

79
(Թարմացված է 18:58 04.12.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը բավարարված է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` Բաքվում արած հայտարարություններով։ Այս մասին այսօր Աժ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանելով Ադրբեջանի հետ զենքի վաճառքի պայմանագրի մասին տեղեկությունները։

Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար. Լավրով

«Այդ հարցը լինելու է հայկական պետությունների ուշադրության կենտրոնում և օրակարգում, ու դա կախված չէ որևէ իշխանության ընկալումներից ու ճաշակից, որովհետև ազգային անվտանգության հարց է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ–ն ընդգրկված է ՀԱՊԿ–ում։ Իսկ Բիշքեքում իր ելույթում ինքն առաջ էր քաշել այն հարցը, որ անվտանգության այդ համակարգն ունի բոլոր միջոցներն ու հնարավորությունները տարածաշրջանում նոր էսկալացիա թույլ չտալու համար։

Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը մեկնարկեց

«Բայց ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ՀՀ անվտանգության, այլև ՀԱՊԿ անդամ երկրների ու ընդհանրապես տարածաշրջանի մասին է։ Որովհետև, եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, Ադրբեջանը շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար»,– ասաց Փաշինյանը։

Հայաստանը, վարչապետի խոսքով, տեղեկություններ ունի, որ ԻՊ կազմում մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ կան։

«Եթե նրանց հաջողվի Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, Ադրբեջանն աշխարհագրորեն շատ հարմար է նրանց համար գործելու դեպի հյուսիս, գործելու դեպի արևելք, գործելու դեպի հարավ և գործելու դեպի արևմուտք։ Իսկ այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ անդամ երկրներ են»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած` ՀԱՊԿ երկրների հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

79
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իսլամական պետություն», Ադրբեջան, Հայաստան, Սիրիա, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1078)
Ըստ թեմայի
Սիրիական Դումայի սցենարով. Ռուսաստանի ՊՆ–ն նախազգուշացրել է Սիրիայում սադրանքների մասին
ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել
Հայաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին. Փաշինյան
Սիրիական զորքերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել Կամիշլիում
Պայթյուն Սիրիայի թուրքական բազայում․ կան զոհեր ու վիրավորներ
Քննչական կոմիտե

Հոր և որդու դանակահարության համար 21-ամյա սևանցուն մեղադրանք է առաջադրվել

1
Դանակահարության վայրում կատարվել է զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի վնասվածքներով և ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության են դիմել Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին:

«Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին վերոնշյալ վնասվածքներն ստացել են Սևան քաղաքի 21-ամյա բնակչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Վանաձորցի կինը «Օդնոկլասնիկիի» միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու կողոպտել նրան

Դեպքի վայրից շուրջ 600 մետր հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

1
թեգերը:
դանակահարություն, Մեղադրանք, Քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց
Դանակահարություն Երևանում. տղամարդու վնասվածքը կրծքավանդակին է եղել
Դանակահարություն Երևանում. նախկին ամուսինը վնասել է 27–ամյա կնոջը
Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են
Հետիոտնային անցում. արխիվային լուսանկար

Քաղաքապետարանը կլուսավորի Երևանի առավել վտանգավոր հետիոտնային անցումները

6
(Թարմացված է 18:17 22.09.2020)
Ծրագրում ընդգրկվել են հատկապես այն անցումները, որտեղ վերջին տարիներին առավել հաճախակի են վրաերթեր գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է անցումներում տեղադրել 674 հատ էներգախնայող LED լամպեր:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ միաժամանակ շարունակվում է Երևանի վարչական շրջանների լուսավորության ապահովումը։

Էներգախնայող լամպերով արդեն ամբողջությամբ լուսավորվել են Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Աջափնյակի Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքն ընկած հատվածը:

Արդիականացվում է նաև երևանյան արձանների գեղարվեստական ձևավորմամբ լուսավորությունը: Նատրիումային լույսերը փոխարինվում են LED լուսատուներով:

Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են

6
թեգերը:
քաղաքապետարան, լուսացույց, գետնանցում, Երևան
Ըստ թեմայի
Երևանում «Opel»-ի վարորդը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է