Գագաիկ Ծառուկյանը և Խաչատուր Սուքիասյանը

Ծառուկյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»

838
(Թարմացված է 09:38 04.12.2019)
«Հրապարակ» թերթն այսօրվա իր համարում անդրադարձել է երկու գործարար խնամիների` Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հոդվածի սկզբում «Հրապարակը» հիշեցնում է, որ երբ նախօրեին գործարար Խաչատուր Սուքիասյանին հարցրին` կիսում է Ծառուկյանի կարծիքը, թե հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, պատասխանել է, թե չի կիսում։

«Երեկ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է խնամու ասածին․ «Ես դոկումենտալ եմ ասում, ոչ թե հաճոյանում եմ»` այդպիսով ակնարկելով, որ Սուքիասյանը հաճոյանում է Նիկոլ Փաշինյանին։ Մենք տեղեկացանք, որ այս հրապարակային վեճը լուրջ կոնֆլիկտի միայն երևացող մասն է։ Խնամիների հարաբերությունները խիստ լարվել են Սուքիասյանի նախօրեի հարցազրույցից հետո, և երբ վերջինս փորձել է հարթել իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն անգամ հեռախոսին չի պատասխանել `ւ մերձավոր շրջապատում ասել է՝ բախտս չբերեց, էլի, խնամիների հարցում»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ին Աբովյանում բացվեց ադամանդի վերմշակման գործարանը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը։

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

838
թեգերը:
Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է
«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը
Կարապետյան. «Քաղաքապետարանը Ծառուկյանի ընկերներից փաստաթղթավորված առաջարկ չի ստացել»