00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ը Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսքը հատկապես վերաբերում է Կոստանյանի հրապարակային պնդումներին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն էլ՝ ապօրինի:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից։

Генеральный прокурор Армении Артур Давтян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամեն մեկը փախնում է իր գյորա». Արթուր Դավթյանը` դրսում հայտնված նախկին պաշտոնյաների մասին

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։

Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

Կոստանյանին կալանավորելը ՌԴ իրավունքն է. գլխավոր դատախազ

Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ, և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև քննչական մարմինը հայտարարել է, որ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության՝ 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված «Մարտի 1»-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ։

Геворг Костанян - Sputnik Արմենիա
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաև Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումներն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը հատկապես վերաբերում է Կոստանյանի հրապարակային պնդումներին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հարցերը, դրանց առնչվող քրեական գործը մշտապես գտնվել և շարունակելու են գտնվել իր անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանը հենց այս չափանիշներով էլ շարունակելու է ղեկավարվել՝ իր իրավասության սահմաններում Մարտի 1-ի քրեական գործի քննության նկատմամբ վերահսկողության հարցում։

Նոյեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:
Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:

Լրահոս
0