00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Սարգսյան փողոցում լարված իրավիճակ է. ոստիկանները ցրում են նստացույցը

© Sputnik / Aram NersesyanАкция протеста у здания министерства науки, образования, культуры и спорта (3 декабря 2019). Еревaн
Акция протеста у здания министерства науки, образования, культуры и спорта (3 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նստացույց անող երիտասարդների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել։ Ոստիկանությունը փորձել են ազատել Վազգեն Սարգսյան փողոցը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի– Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը փակած ցուցարարներին, որոնք հիմնականում ՀՅԴ երիտասարդական միության անդամներն են, ոստիկանությունը, ֆիզիկական ուժ կիրառելով, հեռացրեց փողոցից։ ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին 4 երիտասարդ բերվել են ոստիկանություն։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աշոտյան. «Արայիկ Հարությունյանն այն ֆիգուրը չէ, որին կդարձնեի քաղաքական թիրախ»

Ոստիկանները երիտասարդներին 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի նրանք ազատեն փողոցը։

«Ոստիկանությունը ցուցարարներին տվեց բավարար ժամանակ, որպեսզի համաչափության սկզբունքը չխախտվի։ Մի քանի անգամ այդ բավարար ժամանակը երկարացվեց։ Բայց այստեղ արդեն այլ անձանց ազատ տեղաշարժը սահմանափակելու խնդիր առաջ եկավ և՛ միջազգային պետական ակտերով, և՛ ներպետական օրենսդրությամբ։ Հետագայում արդեն օրենքով կիրառված կարգով ֆիզիկական ուժ կիրառվեց, որի հիմնական նպատակը փողոցի ազատումն էր»,–լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության աշխատակիցը` հավելելով, որ բերման են ենթարկվել այն անձինք, որոնք մի քանի անգամ հեռացվել են և կրկին հետ եկել։

Նրա խոսքով` գործողությանը երկու կամ երեք տասնյակ ոստիկան է մասնակցել, որպեսզի ուժերը բավարար լինեն։ Օրենքով սահմանված կարգով բերման ենթարկվածները կպահվեն 3 ժամ, եթե նրանց արարքում այլ հատկանիշներ չլինեն։ «Մենք կդիտենք տեսագրությունները, և՛ ցուցարարների, և՛ ոստիկանների արարքներին գնահատական կտանք»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր որոշել էին հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հետ, բայց երբ տեսան, որ նախարարը չի գալիս, որոշեցին մտնել նախարարության շենք և ճեղքեցին ոստիկանական պատը:

«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 7–ին։ Երիտասարդները դեմ են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Դժգոհության մեկ այլ թեմա է նաև մեծ աղմուկ բարձրացրած «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել։

«Ամբողջ կռիվը գիտեմ` ինչումն է». նախարարը հանդիպեց ԵՊՀ–ի դասախոսների հետ

Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Ցուցարարներ, ոստիկաններ, ուժի կիրառում. ի՞նչ էր կատարվում Վազգեն Սարգսյան փողոցում

Լրահոս
0