00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը

© Sputnik / Asatur YesayantsЮрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн
Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանային անցակետում արգելել են հատել հայ-վրացական սահմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Երկու դատախազներն էլ ճիշտ չեն խոսում։ Այսօր «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը` նշելով, որ իրեն թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։

Реакция Роберта Кочаряна на оглашение решения суда о его освобождении под залог (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի գործով դատարանն այս տարի այլևս նիստ չի գումարի. Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ

Մինչ այդ Խաչատուրովի պաշտպանը դատարանին միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանը հատելու արգելքը։ Դատախազներն էլ հայտարարել էին, թե նման արգելանք չկա։

«Հարգելի դատարան, երկու դատախազն էլ ճիշտ չեն խոսում: Ես կենդանի վկան եմ այն բանի, թե ինչպես Վրաստանի սահմանին ոստիկանության փոխգնդապետն ասաց. «Դուք ցուցակի մեջ եք»: Ոստիկանն ինձ ասաց. «Ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող թույլ տալ»: Ես ընդամենը ցանկանում էի գերեզմանոց այցելել։ Հորս, մորս և կրտսեր եղբորս շիրիմները սահմանից ընդամենը 3-4 ժամ հեռավորության վրա են»,– ասաց Խաչատուրովը։

Միջնորդությունը քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց այն` արձանագրելով, որ նման արգելք գործի նյութերով առկա չէ։

«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

«Արձանագրում եմ, որ սույն քրեական գործի շրջանակներում նման արգելք կիրառված չէ։ Դատավարության որևէ փուլում Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելք չի կիրառվել։ Կիրառված չէ նաև մինչդատական վարույթում` հաշվի առնելով, որ գործում չկան այդ մասին վկայող փաստաթղթեր»,– ասաց Դանիբեկյանը։

Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: Գործով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը):

Լրահոս
0