Ռոբերտ Քոչարյանը` դատարանում. արխիվային լուսանկար

Մարտի 1-ի գործով դատարանն այս տարի այլևս նիստ չի գումարի. Քոչարյանը կմնա՞ կալանքի տակ

113
(Թարմացված է 15:25 03.12.2019)
Դատավարությունը կշարունակվի 2020թ.–ի հունվարին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խնդրեց մինչ նիստը հետաձգելը քննարկել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը գնում է արձակուրդ։ Այս մասին այսօր հայտարարվեց հերթական դատական նիստի ընթացքում։

Յուրի Խաչատուրովի պաշտպանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ

Ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի հարցի` Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դեկտեմբերի 10-ից գտնվելու է ամենամյա արձակուրդում։

«Հետևաբար, հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020թ.–ի հունվարի առաջին աշխատանքային օրը»,– ասաց դատավորը։

«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

Հայկ Ալումյանն էլ դատարանին խնդրեց մինչ դատավարությունը հետաձգելն անդրադառնալ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին։

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը Քոչարյանի պաշտպաններին մեղադրեց անհարկի միջնորդություններով դատական բուն գործընթացը ձգձգելու մեջ։

«Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննարկելուց ու մերժելուց հետո մերժելու պատճառով  քննարկվում է դատախազի բացարկը, հետո դատավորի բացարկը, հետո ասում ենք` բա երկար ժամանակ է անցել, բա նորից չանդրադառնա՞նք կալանավորման հարցին։ Այսինքն` մենք այս դատական նիստերին գալիս ենք, որ քննարկվի միայն այդ հարցը, և այդ հարցի քննարկման ինտերվալներում էլ քննարկում ենք դատավորին ու դատախազին բացարկ հայտնելու հարցը»,– ասաց Բիշարյանը։
Այդուհանդերձ, դատավոր Աննա Դանիբեկյանը չմերժեց Քոչարյանի փաստաբանի խնդրանքը` առաջարկելով խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնել այսօր ընթացող նիստում։

113
թեգերը:
Հայաստան, դատախազ, Քրեական գործ, 2008թ.-ի մարտի1, Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատավոր, Դատարան, Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (248)
Ըստ թեմայի
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին
Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել
Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին
Армянский военнослужащий на боевой позиции

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

46
(Թարմացված է 22:57 13.07.2020)
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադարձել է  Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրերին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ–ն ոչնչացրել է հայկական կրակակետեր, ռադիոլոկացիոն կայան, ռազմական տեխնիկա (տանկ, զրահամեքենա), ինչպես նաև 20-ից ավելի հայ զինծառայողներ են զոհվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած լուրերը։

«Տարածված տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն  է։ Սա ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է», - ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

46
թեգերը:
Սահման, Բանակ, հրետակոծություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Տավուշ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
Верховный орган партии Дашнакцутюн

ՀՅԴ-ն միջազգային կառույցներից պահանջում է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան

6
(Թարմացված է 22:49 13.07.2020)
Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել` դիմելով միջազգային հանրությանը։

«Դիմելով միջազգային հանրությանը` կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար»,–նշված է ՀՅԴ–ի հայտարարության մեջ։

Դաշնակցությունը կարծում է, որ Ադրբեջանն իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով թիրախավորվել է ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծելով խաղաղ բնակավայրեր:

ՀՀ և Արցախի ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ըստ Դաշնակցության, դատապարտված են ձախողման հայոց բանակի հակազդման շնորհիվ:

Կուսակցությունն անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը` ասելով, որ Թուրքիան հերթական անգամ ապացուցում է իր` ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Դաշնակցությունը հայտնում է, որ կանգնած է հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և դատապարտել է հայկական կողմի գործողությունները՝ դրանք որակելով «ագրեսիվ ազգայնական մոտեցումների նոր դրսևորում»։ ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր Թուրքիային։

6
թեգերը:
Ադրբեջան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)