00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում

© Sputnik / Aram NersesyanИсполнительный директор компании "Сады Тринити Каньон" Оваким Сагателян на пресс-конференции "Органическое виноделие: вызовы и особенности" (3 декабря 2019). Еревaн
Исполнительный директор компании Сады Тринити Каньон Оваким Сагателян на пресс-конференции Органическое виноделие: вызовы и особенности (3 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային հարթակներում խաղողի հայկական տեսակները հաճախ ներկայացվում են որպես վրացական կամ ադրբեջանական, սակայն հայկական ավանդական գինին շարունակում է գրավել միջազգային շուկան։ 

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտադրվել է առանց քիմիկատների մշակված խաղողից ստացված, այսպես կոչված` օրգանական առաջին գինին։

Արտադրողը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում գործող «Տրինիտի կանյոն այգիներ» ընկերությունն է։ Ընկերության գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր երկու շիշ գինով։

«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ,– ներկայացնելով իր արտադրանքը` կատակեց գործարարը,– այս գինիների պահանջարկը 3 անգամ ավելի շատ է։ Ինձանից գինիներ են խնդրում դեպի Հոլանդիա մեր արտահանողը, Շվեդիա, Շվեյցարիա արտահանողները։ Ես կրճատել եմ արտահանման քանակը, որպեսզի մեր շուկայում գոնե մի քանի հազար շիշ լինի, որ մեր ժողովուրդն էլ խմի լավ, որակյալ գինի»։

Հայաստանյան առաջին օրգանական գինիները խորհրդանշական անուններ ունեն` «6100» և «Խաչմերուկ»։ Սև արենի տեսակի խաղողից ստացվող «6100»–ը խորհրդանշում է Հայաստանի գինեգործության տարիքը։

© Sputnik / Aram NersesyanՕրգանական գինիների արտադրության թեմայով ասուլիս
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ».  օրգանական գինին «խնդրում են» դրսերում - Sputnik Արմենիա
Օրգանական գինիների արտադրության թեմայով ասուլիս

«Խաչմերուկը» ստացվում է 75 տոկոս սիրահ և 25` արենի տեսակներից։

«Գինին հաճախ դառնում է խաչմերուկ մարդկանց համար։ Մարդիկ նստում են, կիսվում իրենց մտահոգություններով, ուրախություններով։ Գինին մշտապես ներկա է եղել բոլոր ծեսերին։ Խաչմերուկի մյուս իմաստն էլ այն է, որ այս գինու մեջ երկու խաղող են հանդիպել»,– մեկնաբանեց գործարարը։

© Sputnik / Aram Nersesyan«Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ».  օրգանական գինին «խնդրում են» դրսերում - Sputnik Արմենիա
«Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը

Հայաստանյան առաջին օրգանական գինու առաջին արտադրանքն ընդամենը 14 000 շիշ է, բայց այն  արդեն հասցրել է պահանջված դառնալ Շվեյցարիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում։

Գինիների արտահանումն աճել է. Փաշինյանը հայկական նոր բրենդի նախանշաններ է տեսնում

Հովակիմ Սաղաթելյանի խոսքով` օրգանական գինու 1 լիտրի ինքնարժեքը 6-8 դոլար է 3000-4000 դրամ)։ Առանց քիմիական պարարտանյութերի կիրառման 1 հա–ից ստացվում է 5-6 տոննա խաղող։ Համեմատության համար Հովակիմ Սաղաթելյանը հիշեցնում է ոչ վաղ խորհրդային անցյալը։

«Խորհրդային Հայաստանում պլանային տնտեսություն էր և ստիպում էին, որ մարդիկ 1հա–ից 20-22 տոննա խաղող ստանան։ Դա հնարավոր է միայն հողի հերն անիծելով, տալով հսկայական քանակի հերբիցիդներ, պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր»,–նշեց նա։

© Sputnik / Aram Nersesyan«Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը և «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ».  օրգանական գինին «խնդրում են» դրսերում - Sputnik Արմենիա
«Տրինիտի կանյոն այգիներ» ընկերության գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը և «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը

Քիմիական նյութերն այսօր էլ Հայաստանում դեռ շարունակում են լայնորեն կիրառվել գյուղատնտեսության մեջ։ Դրանցից առայժմ չեն հրաժարվում նույնիսկ խոշոր արտադրողները։ Բայց գինեգործության ոլորտի մի շարք հայտնի ընկերություններ արդեն առաջին քայլերն են անում դեպի օրգանական արտադրությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ասուլիսին ներկա «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը։

© Sputnik / Aram Nersesyan«Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ».  օրգանական գինին «խնդրում են» դրսերում - Sputnik Արմենիա
«Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանը

Նա նաև նշեց, որ արտերկրում հայկական գինու պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հիմնադրամի տվյալներով` 2018թ.–ի առաջին կիսամյակի համեմատ, 2019թ–ի նույն ժամանակահատվածում շուրջ 300 000 լիտր գինի ավելի է արտահանվել, բայց արտահանման ամենամեծ ծավալները կանխատեսվում են տարեվերջին։

«Հիմնականում արտահանումն ավելանում է երկրորդ կիսամյակում` Նոր տարվան ընդառաջ։ Մեր ընկերություններն այս պահին ակտիվ պատրաստվում են արտահանման»,– ասաց Մուրադյանը։

Հայկական գինին շարունակում է գրավել չինական շուկան։ Հիմնադրամի տնօրենի խոսքով` Չինաստանն այսօր Ռուսականից հետո հայկական գինու երկրորդ շուկան է։ Ի դեպ, Չինաստան ավելի շատ արտահանվում են ոչ թե խաղողի, այլ մրգային գինիներ։

Պղնձի ու ադամանդի արտահանումը նվազել է, փոխարենը նոր շուկաներ են նվաճում գինին ու շոկոլադը

Միջազգային հարթակներում հայաստանյան գինեգործությունը ներկայացնելիս,  ոլորտի մասնագետները, Զարուհի Մուրադյանի խոսքով, հաճախ ստիպված են լինում պայքարել հանուն խաղողի հնագույն տեսակները հայկական կոչելու իրավունքի։

Բանն այն է, որ հաճախ դրանք ներկայացվում են որպես ադրբեջանական կամ վրացական տեսակներ։

«Մեր Արենին և Ոսկեհատը եվրոպական էլեկտրոնային բազայում նշված էին որպես ադրբեջանական տեսակներ։ Բայց մենք կատարված հետազոտություններով ապացուցել ենք, որ դրանք հայկական հնագույն տեսակներ են, ու արդեն իսկ մեր ստեղծած տեղեկատվական բազայում, որը կցված է միջազգայինին, այդ տեսակները նշված են որպես հայկական»,–ասաց Մուրադյանը։

Մասնագետների խոսքով` նման դեպքերը, ցավոք, եզակի չեն։ Հայկական խաղողի հնագույն խաթուն–խարջի տեսակը դեռևս խորհրդային խաղողագործության մեջ ներկայացվում էր որպես ադրբեջանական։

Հայկական խարջին պահպանելու ու նաև դրանով աշխարհին ներկայանալու համար հաջորդ տարի հիմնադրամը ծրագրում է նոր տնկարաններ հիմնել`հատուկ հայկական խաղողի ամենահին ու ավանդական այդ տեսակի մշակման համար։

Լրահոս
0