00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия алмазообрабатывающей компании ADM
Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար Խաչատուր Սուքիասյանը  հիշել է երբեմնի «Սիրիուս» գործարանում սկսած իր աշխատանքային ուղին ու պատմել, թե ինչ է արել ՀՀ երրորդ նախագահի համագյուղացին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Աբովյանում այսօր վերաբացված ադամանդի վերամշակման գործարանը գտնվում է խորհրդային Հայաստանի երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանին պատկանող տարածքի մի մասում։

Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը

Այս փաստն այսօր լրագրողների հետ զրույցում արձանագրեց գործարանի բացման արարողությանը մասնակցող  «Սիլ» կոնցեռնի ղեկավար, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա նաև հիշեց, որ երիտասարդ տարիներին ինքն էլ է աշխատել «Սիրիուսում»։

«14 տարի աշխատել եմ այդ գործարանում»,–ասաց Սուքիասյանը։

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես փականագործ։ Իսկ 1985 թ.–ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է գործարանի տեղամասի պետ, ապա արտադրության, իսկ 1989 թ.–ին` տնօրեն։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանը

Խաչատուր Սուքիասյանը պատմեց, որ ոչնչացող գործարանի հարցով ժամանակին դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց անօգուտ։

«Ես այդ զրույցն ունեցել եմ ՀՀ երրորդ նախագահի հետ, որ ձեր գյուղի տղան (գործարանի սեփականատերը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է) թալանում է, քանդում է գործարանը։ Գնացեք, նայեք` 100 000 քմ–անոց գործարան է։ Ես 14 տարի աշխատել եմ այդ գործարանում։ Որ գաք–տեսնեք` այդ շենքերի պատերից ոնց են մարմարե քարերը պոկել–տարել, ոնց են առաստաղը որպես մետաղի ջարդոն վաճառել այլ երկրի։ Հաստոցները չեն կարողացել քանդել, վերամբարձ կռունկով են հանել ու տարել»,– ասաց նա։

Sputnik Արմենիան, հետևելով Խաչատուր Սուքիասյանի հորդորին, այցելեց Էլեկտրոնային արդյունաբերության` երբեմնի միութենական նշանակութան գործարանի տարածք։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի մուտքը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի մուտքը

Գործարանի մուտքի դարպասը բաց էր, պահակակետում ոչ ոք չկար։ Բակում ավտոմեքենաների վերանորոգման մի քանի կետեր կային, որոնցում մարդիկ զբաղված էին իրենց գործով ու չէին էլ հետաքրքրվում, թե ովքեր են նոր այցելուները։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը

Գործարանի կենտրոնական մասնաշենքի ապակեպատ ծածկից ներս տեսանելի էր տարիներ շարունակ անտերության մատնված տարածքի որոշ դետալներ` խարխուլ պատեր, փակ դռներ, պատերից կախված` կտրված լարեր։

Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
Ինչպես է Հայաստանը զարգացնում ադամանդագործությունը. նոր գործարանի բացման լուսանկարները

Գործարանի բակում մեզ հանդիպած տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ ու լուսանկարվել, հայտնեց, որ երիտասարդ տարիներին ինքն էլ է աշխատել գործարանում ու հիմա ափսոսանքով է նայում երբեմնի արդյունաբերական հսկայի ավերակներին։

Նրա խոսքով` գործարանի սեփականատերը Մհեր Պողոսյանն է, որն իր իսկ տարածքում այսօր ձևակերպված է որպես տնօրեն։ Սեփականատեր– տնօրենի աշխատանքն այսօր սահմանափակվում է թերևս միայն տարածքների վարձակալությամբ։

Բանն այն է, որ գործարանի տարածքի մի մասը վաճառվել է այլ ընկերությունների, որոշ մասում վարձակալությամբ գործող արտադրամասեր են։ Մի տեղ եվրոպատուհաններ են արտադրում, մի տեղ` մակարոն, մի այլ տեղ ավտոմեքենաներ են նորոգում։ Գործարանի մուտքի հատվածը ռեստորանի է վերածվել, իսկ հետնամասում գործում է «Առողջ սունկ» ընկերությունը։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը

«Սիրիուսի հրաժեշտը». մի բանաստեղծության պատմություն

1967 թվականին հիմնադրված «Սիրիուս» գործարանը խորհրդային տարիներին ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ էր արտադրում, որոնք կիրառվում էին խորհրդային այլ գործարանների արտադրության մեջ։

© Sputnik / Asatur YesayantsТерритория бывшего завода "Сириус"
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Территория бывшего завода "Сириус"

1980-ականներին գործարանը շուրջ 10 000 աշխատակից ուներ։ Աբովյանում բնակվող գրեթե բոլոր ընտանիքներն այստեղ աշխատող ունեին։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի տարածքը

Անկախությունից հետո, 1992թ.–ից սկսած` գործարանը դադարեց աշխատել։ 2000թ.–ին «Սիրիուսը» կառավարության որոշմամբ ներառվեց պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրում։ Ընկերության կանոնադրական կապիտալը գնահատվեց 172 340 000 դրամ։

Маленькие граждане Дастакерта, Сюникская область - Sputnik Արմենիա
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

Գործարանի վերագործարկման մասին առաջին անգամ պետական բարձր մակարդակով խոսցվեց 2017 թվականի գարնանը, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը եկել էր Աբովյան` քարոզարշավի։ Նա հայտարարեց, որ «Սիրիուսը» չի վերագործարկվի, քանի որ դրա արտադրանքն աշխարհին այլևս պետք չէ։

Այս տարիների ընթացքում գործարանի սեփականատերը ևս գործարանը վերագործարկելու որևէ ծրագրի չի ներկայացրել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ինքն անիմաստ է համարել այդ հարցով խոսել սեփականատիրոջ հետ։

«Կապ հաստատելու կարիք չի եղել, որովհետև տասնամյակներով նույն սեփականատերն է եղել, չի փոխվել։ Մենք բավականին ազատ և հրապարակային ենք գործում, և, եթե սեփականատերը որևէ ծրագիր ունենար, վստահ եմ, որ պետք է հայտ ներկայացներ»,– ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԵրբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի շենքը
Սերժին ասացի` ձեր գյուղի տղան թալանում է գործարանը. Սուքիասյանը հիշել է երիտասարդ տարիները - Sputnik Արմենիա
Երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանի շենքը

Պետրոսյանի խոսքով` նման լքված գործարաններ մարզում տասնյակներով կան, եթե ոչ հարյուրներով։ Այդպիսիք հատկապես շատ են երբեմնի արդյունաբերական քաղաքներում` Չարենցավանում, Բյուրեղավանում ու Աբովյանում։

«Այդ տարածքները հաշվառված են։ Համայնքների ղեկավարներին հանձնարարվել է` յուրաքանչյուրն իր տարածքում հաշվառեն դրանք` որպես տնտեսական հզորություններ պոտենցյալ ներդրողներին ներկայացնելու համար»,– ասաց Պետրոսյանը։

Ի դեպ, մարզպետից ևս փորձեցինք ճշտել, թե ով է ի վերջո «Սիրիուսի» խորհրդավոր սեփականատերը։

Ռոմանոս Պետրոսյանը չցանկացավ պատասխանել, միայն ասաց` «տեղյակ չեմ» ու խորհրդավոր ժպտաց։

Լրահոս
0