Ռուստամ Բադասյան

Չհեռացող դատավորների գույքը կստուգե՞ն. նախարարը խոսել է սահմանադրական ճգնաժամի մասին

108
(Թարմացված է 15:05 02.12.2019)
Նախարարի խոսքով` կարգավորումները վերաբերում են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ ամբողջ դատական համակարգին. նաև իրավապահ մարմիններին մասով կան որոշակի ընթացակարգեր։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Կան ընթացակարգեր, և դրանք ստանալու են օրենքի տեսք, որով հնարավորություն է տրվելու ստուգելու բարձրաստիճան անձանց բարեվարքությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը`պատասխանելով սահմանադրական ճգնաժամի և դատավորների չհեռանալու մասին հարցին։

«Այդ խնդրին կարելի է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների շրջանակում, արդեն անդրադարձել ենք դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի փաթեթով, որով ներդրել ենք կարգապահական վարույթների հարուցման նոր մեխանիզմներ, գույքային դրության ստուգման մեխանիզմներ»,–ասաց Բադասյանը։

Լրագրողների հարցին, թե չհեռացող դատավորների գո՞ւյքն եք ստուգելու` նախարարը պատասխանեց, որ ոչ թե իրենք, այլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ստուգելու դատավորների գույքը։

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

«Ընդ որում, այս կարգավորումները վերաբերում են ոչ միայն ՍԴ դատավորներին, այլ ամբողջ դատական համակարգին. նաև իրավապահ մարմիններին մասով ունենք որոշակի ընթացակարգեր։ Սրանք բոլորը ստանալու են օրենքի տեսք. և մենք ունենալու ենք հնարավորություն ստուգելու բարձրաստիճան անձանց բարեվարքությունը»,–ասաց Բադասյանը։

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

Նախարարը կարծում է, որ սա չի նկատվի ճնշում`եթե վաղաժամ չգնանք թոշակի, ձեր գույքը կստուգվի. «Ներողություն, եթե իմ խոսքն այդպես է ընկալվել»,–հավելեց նա։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Սահմանադրական դատարանի և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարությունն այս նպատակով փոփոխություններ է մշակել, որոնք նոյեմբերի 14-ին հաստատել ու ուղարկել է ԱԺ` ընդունելու։

108
թեգերը:
Հրայր Թովմասյան, թոշակառու, Թոշակ, Նախարար, Վեթինգ, Դատավոր, Սահմանադրական դատարան, Ռուստամ Բադասյան
Ըստ թեմայի
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվե՞ն. «Հրապարակ»
Դալմա գարդեն մոլ

«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի

107
(Թարմացված է 15:19 06.07.2020)
Երևանյան երկու առևտրի կենտրոնների մասին ԱԻՆ-ն այսօր ռումբերի տեղադրման ահազանգեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հուլիսի 6-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Այս պահին առևտրի կենտրոնից քաղաքացիներին տարհանում են: Տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու շտապ օգնության ծառայությունը:

Նշենք, որ այս պահին տարհանման աշխատանքներ են իրականացվում նաև Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

107
թեգերը:
ահազանգ, Դալմա գարդեն մոլ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են
Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

12
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

12
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Մարքեթինգի ու վաճառքի բաժինների բախումից տուժում է բիզնեսը. ի՞նչ անել, որ դա տեղի չունենա

0
Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում են բիզնեսում վաճառքի ու մարքեթինգի բաժինների

Հաճախ մարքեթինգի ու վաճառքի բաժինները բախվում են միմյանց, իսկ արդյունքում թուլանում է բիզնեսը։ 

Երբ վերլուծում ենք պատճառները, պարզ է դառնում, որ վաճառքի ու մարքեթինգի բաժինների հակասությունները հաճախ ունեն օբյեկտիվ հիմքեր:

Դրանցից ամենացայտունն այն է, որ ընկերությունում բացակայում է վաճառքի ու մարքեթինգի բաժինների սինխրոն աշխատանքը:

Հաղորդման հեղինակ Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը խոսում են այդ սինխրոնիզացիայի կարևորության ու մի քանի մեթոդների մասին:

0
թեմա:
Բիզնեսի դիալեկտիկա