00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԿամԱԶ»–ների թեման հասավ դատախազություն

© Photo : official site of Yerevan municipalityМэр Еревана Айк Марутян осматривает новые снегоуборочные машины (21 января 2019). Еревaн
Мэр Еревана Айк Марутян осматривает новые снегоуборочные машины (21 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատախազությունը հետաքրքրվել է արդեն մի քանի օր մամուլում ու քաղաքական շրջանակներում քննարկվող «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների թեմայով, որոնք, ըստ լուրերի, քաղաքապետարանին նվիրել է գործարար Սամվել Ալեքսանյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների մասին հրապարակումները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախաղի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումներում ներկայացված փաստական հանգամանքները»,– ասաց նա։

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։

Давид Хажакян на заседании Совета старейшин (10 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաժակյան. «Պետք է պարզել՝ ինչ ընթացակարգով են շրջանցել ավագանու որոշումը»

Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։ Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։

Նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դարձյալ հերքել է, որ նվիրատվությունն ընդունել է Սամվել Ալեքսանյանից` նշելով, որ Ալեքսանյանի հետ կապվող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Հրաչյա Շառոյանն է, տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս հոլդինգը»» փաստացի պատկանում է նրան։

Նախկինում «Ալեքս հոլդինգը» պարբերաբար հայտնվում էր հարկ վճարողների առաջին հնգյակում։ Սակայն 2019 թ–ին այն բաժանվեց մի քանի ընկերության։ 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքում 16-րդ տեղում հայտնվեց «Սիթի» ընկերությունը («Երևան սիթի» սուպերմարկետների ցանց), 21-րդ տեղում` «Ալեքս ընդ հոլդինգը» (տարբեր ապրանքների ներկրում) և 45-րդում «Բաղրամյան» ՍՊԸ–ն (Բաղրամյանի ալրաղաց)։ Փոփոխությունները չազդեցին հարկային վճարումների վրա. Ալեքսանյանն հիմա ավելի շատ հարկեր է վճարում, քան «թավշյա հեղափոխությունից» առաջ։

Լրահոս
0