Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

162
(Թարմացված է 12:21 29.11.2019)
Սերժ Թանկյանն իր հերթին մարտահրավեր է նետել 3 հոգու, առաջարկելով նրանց միանալ չելենջին և ամսական որոշակի գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը։ Նա ամսական 23 դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այս մասին վկայող տեսանյութը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել է Facebook–ի իր էջում։

Թանկյանը նշել է, որ իր հերթին մարտահրավեր է նետում սփյուռքահայ հումորիստ Վահե Բերբերյանին, դերասանուհի Անժելա Սարաֆյանին, հոլիվուդյան պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամին: Նա առաջարկեց դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք, սկսելով փոխանցել 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ:

Փաշինյանն ինքը մարտահրավեր նետեց System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Ինչո՞ւ է «Հեռուստամարաթոնն 2018»-ն ավելի քիչ գումար հավաքել. պարզաբանում է Հայրապետյանը

ՀՀ վարչապետը նշեց, որ իր աշխատավարձից ամեն ամիս ավտոմատ կերպով 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին։

Նշենք, որ սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնն է։ Այս տարվա հանգանակության միջոցներով Արցախում և Հայաստանում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրեր:

162
թեգերը:
Հեռուստամարաթոն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Թանկյան
Ըստ թեմայի
Հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց 15 միլիոն դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է սկսում. ինչի՞ն են ծառայելու նոր միջոցները
ՀՀ ԱԱԾ–ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

4
(Թարմացված է 14:23 27.09.2020)
Սանոսյանը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա հիշեցրել է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, և որ պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:

«Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է»,-գրել է նա:

Մարզպետը խնդրել և միաժամանակ հորդորել է չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:

Վերջուն նա կիրառել է #Մենք հաղթելու ենք հեշթեգը։

Նշենք, որ այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում ասել էր, որ լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանի ողջ ամբողջ երկյանքով է։ Հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ, սակայն հիմնական հարձակումն Արցախի հանրապետության ուղղությամբ է։

Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

4
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Հանրապետության հրապարակ

Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը

21
(Թարմացված է 14:17 27.09.2020)
Ընդդիմադիր ուժերը վաղ առավոտից աջակցություն ու համերաշխություն են հայտնում` իրենց հնարավորություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայոց բանակի և ժողովրդի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմ են դնում քաղաքական տարաձայնություններն ու միավորում ջանքերն ընդդեմ հակառակորդի։ Այսօր առավոտից աջակցության և համերաշխության հայտարարություններով են հանդես եկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

«Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից»,– նշված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է` հայրենիքն ամենաթանկն է և նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:
ՀՀԿ-ն հայտնել է այն մասին, որ ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի։
«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին և արդար պայքարին»,– եզրափակվում է հայտարարությունը։

Համախմբման մասին Facebook-ի պաշտոնական էջում գրառում է կատարել նաև Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին: Մեր ուժը մեր միասնությունն է: Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԺ ընդդիմադիր խմբակցության`«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Facebook–ի իր էջում հայտնել է, որ առավոտից սկսած մի կողմ են թողնվել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։
«Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։ Կեցցե՜, Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»,– գրել է Մարուքյանը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության գրասենյակն էլ հաղորդագրություն է տարածել, որում նշված է, թե կուսակցությունն իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է Հայոց բանակի կողքին:

ՀՅԴ–ական կամավորականներն էլ վաղ առավոտից անդամագրվում են ճակատ մեկնելու համար։ «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ գնում են ճակատ առանց հավակնությունների` պատրաստ կատարելու Հայոց բանակի հրամանատարության կարգադրությունները;

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4414564911948535

https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10159150422112845

https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/458598541738188

21
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020