Գևորգ Կոստանյան

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

165
(Թարմացված է 15:02 14.01.2020)
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-հայտնեց Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս սեպտեմբերին «Մարտի 1–ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ավելին՝ հոկտեմբերի 21–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Կոստանյանի անունը շրջանառվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում։

Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյանը կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է ներկայանա նախաքննական մարմին. Քոչարյան

Նոյեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:
Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:

Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

165
թեգերը:
հետախուզվող, Դատարան, Դատավոր, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Գևորգ Կոստանյան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)
Ըստ թեմայի
Հայտնի է` որտեղ կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
«Մարտի 1»-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց
«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին
Գարեգին կաթողիկոս եւ Հռոմի պապ

Գարեգին Բ–ն հանդիպել է Հռոմի պապի հետ`ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

0
Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ Գարեգին Բ–ն և Հռոմի պապը աղոթել են խաղաղության վերականգնման համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ` ներկայացնելով Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողությունները։

«Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։Լ
Երկու հովվապետերը աղոթել են խաղաղության վերականգնման համար։

Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրել է վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Հռոմի պապ, կաթողիկոս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
ՀՀ Ազգային ժողով

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

33
(Թարմացված է 15:18 27.09.2020)
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստը գումարվում է իրավունքի ուժով այսօր՝ ժամը 16:00-ին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Իրավունքի ուժով այսօր՝ ժամը 16:00-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, ԱԺ հատուկ նիստին մասնակցելու նպատակով չեք կարող մուտք գործել խորհրդարան: Նիստին կարող եք հետեւել հետեւյալ հղմամբ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշված է գրառման մեջ:

Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է վիրավորների լուսանկարները

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը:

Ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք է հայտարարվել նաեւ Արցախում:

33
թեգերը:
զորահավաք, ռազմական դրություն, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը
Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ
4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի