Զինծառայող

Կախված զինծառայողը շնորհակալագրեր էր ստացել լավ ծառայության համար. մանրամասներ

1528
(Թարմացված է 21:44 26.11.2019)
Ինքնասպանություն գործած զինծառայող Մուշեղյանը Տանձատափի վարչական ղեկավարի տղան է. նա ապագա իրավաբան էր։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան ինքնասպանություն գործած զինծառայող Վահան Մուշեղյանը լավ ծառայության համար մի քանի շնորհակալագիր էր ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը` հայտնելով, որ տղան Տանձատափ համայնքի բնակիչ է (Տանձատափը ներառված է Տաթև խոշորացված համայնքի ցանկում, Սյունիքի մարզ)։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 26–ի առավոտյան Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Մուշեղյանի դին ` ծառից կախված վիճակում։

«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Վահանը մեկնել է ծառայության։ Բոլորս ցնցված ենք դեպքից, քանի որ թե՛ Վահանն է գոհ եղել ծառայությունից, թե՛ հրամանատարական կազմը։ Հրամանատարական կազմը միշտ շնորհակալություն է հայտնել Վահանի ծնողներին` նման լավ զինվոր բանակին տալու համար»,–ասաց Սիմոնյանը։

Տաթև համայնքի ղեկավարը պատմեց նաև, որ Վահանն ապագա իրավաբան էր` ընդունվել էր Երևանի պետական համալսարան ու զորակոչվել բանակ։ Սիմոնյանը նշեց` տղան ուսման հանդեպ սեր ուներ, սակայն սիրում էր նաև գյուղի բան ու գործով զբաղվել, բաղ-բոստանը մշակել, հորն օգնել։

Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան

Վահանն իրենից մեծ մեկ քույր և եղբայր ունի. քույրը սովորել, ամուսնացել ու ընտանիքով ապրում է ՌԴ–ում, իսկ եղբայրն ուսանող է, դեռ սովորում է։

«Վերջերս Վահանը դեռ արձակուրդ չէր եկել, քանի որ ծառայության մեկ տարին 2020–ի հունվարին էր լրանալու. սպասում էին նրա արձակուրդին։ Սակայն Վահանի եղբայրը երեկ կամ երեկ չէ առաջին օրը զորամաս է գնացել, եղբորն այցելել։ Ասում էր` Վահանը «լավացել» էր, լրիվ հարմարվել. ոչ մի դժգոհություն չի հայտնել եղբորը»,–ասաց Սիմոնյանը։

Ի դեպ, Վահան Մուշեղյանը Սյունիքի մարզի Տանձատափ համայնքի վարչական ղեկավարի որդին է։

Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին

Հիշեցնենք, որ Վահանը 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի 1–ին զորակոչի ժամանակ, Սյունիքի զինկոմիսարիատից։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

1528
թեգերը:
որդի, Գյուղապետ, ինքնասպանություն, Զինվոր, Սյունիք, Դիլիջան
Ըստ թեմայի
Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ
Չարաշահման դեպքում մոտեցումը լինելու է չափազանց խիստ. Փաշինյանը`բանակի սննդի մասին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացությունը, և Եվրոպայում այդ մասին չգիտեն. Փաշինյան
Օնիկ Գասպարյան. արխիվային լուսանկար

Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան

11
(Թարմացված է 13:59 27.09.2020)
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդես է եկել ուղերձով` նշելով, որ պետք է արժանի լինենք հայոց զենքի և անվան փառքին:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Արցախա–ադրբեջանական շփման գծի առաջնագծի ողջ երկայնքով Ադրբեջանը ներկայում իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Տեղեկությունը հայտնել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը` ուղերձ հղելով սահմանային իրավիճակի առնչությամբ։

«Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին ՀՀ հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել»,–ասել է նա։

Գասպարյանի խոսքով` պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով` հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Նա ասել է, որ եկել է ժամանակը ցույց տալու մեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Գասպարյանի խոսքով` պետք է արժանի լինենք հայոց զենքի և անվան փառքին:

Նա նշել է, որ մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահ է` հաղթելու ենք։

 

Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

11
թեգերը:
Պատերազմ, Օնիկ Գասպարյան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
ՌԴ–ում Հայաստանի դեսպանություն

Դավիթ Տոնոյանը Մոսկվա չի մեկնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է լուրը

7
(Թարմացված է 13:56 27.09.2020)
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանի պաշտպանության նախարարը Ղարաբաղյան հակամարտության գոտու լարվածության ֆոնին մեկնել է Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերքում է այն տեղեկությունը, թե  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մեկնել է Մոսկվա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է դիվանագիտական առաքելության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը։

Ավելի վաղ telegram ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Տոնոյանը ՌԴ է մեկնել Ղարաբաղյան հակամարտության լարվածության ֆոնին։

«Մենք չենք հաստատում այդ տեղեկությունը, դեսպանատանը հերքել են»,— ասել է Ջամբազյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

7
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Արցախի պաշտպանության բանակն առաջնագծից տեսանյութ է հրապարակել
Հազարավոր կյանքերի գնով վաստակած մեր անկախությունը նորից վտանգված է. Օնիկ Գասպարյան
Ստեփանակերտ

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

0
Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես իրազեկվել են Ադրբեջանի կողմից զինված հարձակման մասին: Երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները համակարգված աշխատանք են տանում համապատասխան միջազգային կառույցների հետ՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնում են նաև, որ զինված հարձակմանը նախորդել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հրապարակային թիրախավորումը, Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ դիտարկման անցկացման մերժումը:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջական պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն։ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան ոչ մի կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերին միջազգային հանրության կողմից ամենաարդյունավետ պատասխանը Արցախի Հանրապետության ճանաչումն է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են:

0