Ռուբեն Հայրապետյան

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

326
(Թարմացված է 22:04 22.11.2019)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը վստահեցրել է, որ ինքն ընդհանրապես կապ չունի ֆուտբոլի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։ Նա այս մասին ասել է Aysor.am–ին։

«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա... ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա։ «Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ», - ասել է Հայրապետյանը։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքել է. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 21-ին, ՀՖՖ-ում տեղի ունեցավ գործկոմի նիստ, որից հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նա նշեց, որ նոյեմբերի 19-ին կայացած Եվրո 2020–ի ընտրական փուլի վերջին` Իտալիա–Հայաստան հանդիպումը 9։1 հաշվով ավարտելն աննախադեպ ու մտահոգիչ էր, և հարցերին պետք է լուծում տրվեն:

Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր նշանակվել 2018թ.–ի սեպտեմբերի 22–ին։ Այդ ժամանակ նա նաև ՀՀ ԱԱԾ տնօրենն էր։

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

 

326
թեգերը:
Ռուբեն Հայրապետյան, ֆուտբոլ, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան
Կփորձեմ փոխել թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտը. Բերեզովսկին` «Սոչին» գլխավորելու մասին
Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչող մեղադրանքների մասին. «Ժողովուրդ»
Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր