Вице-премьер Тигран Авинян на внеочередном заседании правительства Армении (22 мая 2018). Еревaн

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

59
(Թարմացված է 14:49 20.11.2019)
ՀՀ փոխվարչապետը խոսել է ՍԴ–ում առկա խնդիրներից։ Բայց Վահե Գրիգորյանի բացակայություններն ու ստացած պարգևավճարները չի մեկնաբանել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանում ունենք խնդիր, որին պետք է լուծում տրվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այն առաջարկությունները, որոնք անում է կառավարությունը, կարծում եմ, շատ կառուցողական են, և ընդամենը գործընթաց է, որ պետք է շարունակաբար ընթանա, մինչև ճգնաժամն ստանա իր վերջնական հանգուցալուծումը»,– ասաց Ավինյանը` անդրադառնալով վաղաժամ կենսաթոշակի մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին։

Իսկ Սահմանադրական դատարանի և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններից դժգոհ դատավորներին փոխվարչապետը խորհուրդ տվեց ևս մեկ անգամ կարդալ օրինագիծը։

«Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ քաղաքական գործիչ լինել». Արսեն Բաբայան

Լրագրողների հարցին, թե` ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը նիստերին չի ներկայանում, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում, Ավինյանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այդ հարցը»։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Կառավարությունը թոշակի է ուղարկում Հրայր Թովմասյանին

Սահմանադրական դատարանի և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարությունն այս նպատակով փոփոխություններ է մշակել, որոնք նոյեմբերի 14-ին հաստատել ու ուղարկել է ԱԺ` ընդունելու։

59
թեգերը:
Վահե Գրիգորյան, ՀՀ կառավարություն, Տիգրան Ավինյան, Թոշակ, Դատավոր, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվեց. բոլոր թեկնածուներն ընտրվեցին
Խաչիկյան. «Հակակոռուպցիոն համակարգի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված»
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվե՞ն. «Հրապարակ»
Արյուն

Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում

64
(Թարմացված է 15:01 27.09.2020)
Նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արյան պահուստային քանակը լրացնելու համար առողջապահության նախարարությունը կամավոր դոնորության կոչ է անում։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության Facebook-ի էջում:

«Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր»,– նշված է ԱՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով շատերն են շ մոտենում տարբեր բուժհաստատություններ արյունատվության համար: Սակայն նախարարությունը կոչ է անում արյուն հանձնելու համար դիմել միայն Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Ի դեպ, արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

Արյունաբանական կենտրոնն էլ տեղեկացնում է, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արյան բանկն աշխատում է նաև այսօր: Կենտրոնից հորդորում են արյունատվության համար մոտենալ անձնագրով:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

 

64
թեգերը:
արյուն, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի
«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին
Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը
Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով

39
(Թարմացված է 14:42 27.09.2020)
Կաթողիկոսի և վարչապետի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է միասնական ջանքերի ու համախմբվածության կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քննարկեցինք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Զրույցի ընթացքում շեշտեցինք աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Եկեղեցին զորակցություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական ագրեսիան. ԱԳՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

39
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Անկախ բոլոր տարաձայնություններից` Հայաստանում քաղաքական ուժերը միավորում են ջանքերը
Հակառակորդի հրետակոծությունից վնասված բնակելի տները Ստեփանակերտում. նոր տեսանյութ
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
Ваграм Погосян

Մարտունիում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան էր

0
Այս պահին հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գոտու երկայնքով։ Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի Մարտունու շրջանում զոհվածները տատ ու թոռ են. թոռնիկն 9 տարեկան աղջիկ էր։ Տեղեկությունը այսօր կայացած ճեպազրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա տեղեկացրեց, որ այս պահին հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գոտու երկայնքով։ Պողոսյանը հերքեց ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե Ադրբեջանի ԶՈՒ–ին հաջողվել է մի քանի բնակավայր գրավել։

«Պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,– հայտարարեց Պողոսյանը։

0
թեգերը:
թոռ, Տատիկ, Զոհ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ