ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը տուն է բոլոր հայերի համար, այդ թվում` սիրիացի փախստականների։ Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով սիրիահայերի ճակատագրի և այդ երկրի վերջին իրադարձությունների մասին «Ռիա ՖԱՆ» լրատվական դաշնային գործակալության հատուկ թղթակցի հարցին, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդպիսին է հայերի ճակատագիրը։ Կարծում եմ` Հայաստանը տուն է աշխարհի բոլոր հայերի համար։ Սիրիացի փախստականներից շատերը տեղավորվել են մեր երկրում, բայց, ցավոք, ոչ բոլորը։ Ոմանք գաղթել են Կանադա, Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, ոմանք վերադարձել են Սիրիա», – նշեց վարչապետը։
Ինչ վերաբերում է Սիրիայում տիրող իրավիճակին, ապա, Փաշինյանի խոսքով, Հայաստանը շատ վշտացած է այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններով։
«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին
«Դուք գիտեք, որ մենք Սիրիա ենք ուղարկել մարդասիրական առաքելություն, նրանք ականազերծմամբ են զբաղվում, այնտեղ բավական ակտիվ գործում է նաև մեր բուժանձնակազմը։ Մենք Սիրիային և սիրիացի ժողովրդին մաղթում ենք ամենալավը։ Իհարկե, մեզ շատ է մտահոգել Թուրքիայի ներխուժումը դրա տարածք, այդ քայլերը չեն նպաստում սիրիական ճգնաժամի լուծմանը», – հայտարարել է վարչապետը։
Սիրիայի հարցով հանդիպումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ
Փաշինյանը նաև նշել է, որ Սիրիայի խնդրի մասին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ և հանրորեն շնորհակալություն հայտնել նրան սիրիական հարցում ունեցած դիրքորոշման համար. «Հենց այդպիսին եմ ես պատկերացնում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական դաշնակցությունը», – ավելացրել է Փաշինյանը` վստահություն հայտնելով, որ այդ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան նման կերպ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են


