Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքագետի արտաքսումը Հայաստանից. «Օրբելի» կենտրոնում լրտե՞ս են «տաքացրել»

778
(Թարմացված է 17:36 19.11.2019)
«Օրբելի» վերլուծական կենտրոնում աշխատող քաղաքագետին Հայաստանից արտաքսել են հասարակական և ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանին Հայաստանից արտաքսելու պատմությունը նոր, հետաքրքիր և մի քիչ անհեթեթ մանրամասներով է լրացել։ Հովհաննիսյանն աշխատում է «Օրբելի» վերլուծական կենտրոնում, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, բայց հիմա պարզվում է, որ երիտասարդը սպառնալիք է ներկայացնում։ Ընդ որում, Հայաստանի ազգային անվտանգությանը և հասարակական կարգին։

Նոյեմբերի 11–ին Հովհաննիսյանը գործուղման էր մեկնել Տաջիկստան` համաժողովի։ Նոյեմբերի 16–ին Երևան վերադառնալիս նրան արգելել են մուտք գործել երկիր։ Քաղաքագետին 12 ժամ պահել են «Զվարթնոց» օդանավակայանում և հետո արտաքսել Ռուսաստան։

Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում բացատրել է պատճառները, որոնց հիման վրա նրան արգելել են մուտք գործել Հայաստան։ Նշվել է, որ լրացել է նրա կացության քարտի ժամկետը։ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պատշաճ կարգով ծանուցել է նրան ժամկետը լրանալու մասին, սակայն, Հովհաննիսյանի խոսքով, ծանուցումը նրան ուղարկվել է այլ հասցեով, և արդյունքում նա չի ստացել դա։

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիային հաղորդեց, որ վարչությունն ուղարկել է փաստաթղթերը Հովհաննիսյանի նշած հասցեով։ Վարչության պետն իր  պարզաբանումները ներկայացրել է նաև Հովհաննիսյանի հետ անձնական նամակագրության ժամանակ, և նրա կողմից ոչ մի առարկություն չի եղել։ Բացի դրանից, ժամկետանց կացության քարտը չի կարող պատճառ լինել, որ արգելեն օտարերկրացուն մուտք գործել Հայաստան, իսկ դրանից հետո էլ արտաքսել։

Ընդունելի չէ, երբ մեր տարածքը լրտեսության նպատակով օգտագործում են 3-րդ երկրները. Ոսկանյան

Պարզվել է, որ արտաքսման պատճառն այլ է։ Արտաքսումից երեք օր հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է` «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»։

Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն։ Ըստ դրա` օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Միայն հատուկ ծառայությունները գիտեն, թե ինչպես և ինչու է Հովհաննիսյանն ընկել այդ օրենքի ազդեցության տակ։ Տվյալ դեպքում հետաքրքիր է նաև այն հարցը, թե ինչպես է երկրի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող մարդը կարողացել տեղավորվել կառավարամետ վերլուծական կենտրոնի տաք թևի տակ, որտեղ զբաղվել է Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի ուսումնասիրությամբ։

Մենք փորձեցինք կապվել կենտրոնի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ։ Պարզվել է, որ նա գործուղման մեջ է, իսկ կենտրոնի աշխատակիցը հրաժարվեց մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ դրա համար լիազորություններ չունի։

Թուրքիայից Հայաստան ներխուժած ամերիկյան օդային լրտեսը. Արագածի փեշերին ընկածի հետքերով

ԱԱԾ հայտարարությանը Facebook–ի իր էջում արձագանքել է անձամբ Հովհաննիսյանը` բացարձակ սուտ անվանելով դա։ Նրա խոսքով` ինքը պատրաստ է առաջին չվերթով վերադառնալ Հայաստան, եթե մուտք գործելու արգելքը հանվի։ Եվ եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ նա վտանգ է ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք է գործել ուղղված հայոց պետականության դեմ, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել օրենքով սահմանված կարգով։

778
թեգերը:
Ղազախստան, Անդրանիկ Հովհաննիսյան, Հայաստան, լրտես
Ըստ թեմայի
Պետական դավաճանություն և լրտեսություն․ 10 տարում Հայաստանում դատապարտվել է 8 մարդ
Արդյունաբերական լրտեսություն քիմգործարանում. նախկին աշխատակիցներն ահազանգում են
Կինոդերասանի արտաքինով լրտեսը. թե ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ ատոմային ռումբը
ԱԱԾ–ն Ադրբեջանի օգտին լրտեսության դեպք է բացահայտել
ԱԽ քարտուղարը խոսել է իրանական «լրտեսական ֆիլմի» երևանյան կադրերի մասին
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

14
(Թարմացված է 13:39 03.03.2021)
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

14
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

14
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

14
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց