Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան. արխիվային լուսանկար

«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի

69
(Թարմացված է 16:39 13.11.2019)
Բուհի ամբիոնների վարիչները համոզված են, որ իրենց բողոքի մեջ չկան քաղաքական նոտաներ: Նրանք պահանջում են, որ ԿԳՄՍ նախարարը բանակցությունների սեղանի մոտ գա:

ԵՐԵՎԱՆ, 13 Նոյեմբեր – Sputnik. ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը։ Այս մասին նրանք ասացին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հայտարարելով նաև, որ մեկօրյա գործադուլ են անելու որպես միաբանության քայլ:

Պահանջը մեկն է՝ հետ կանչել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Մինչ այդ դասախոսներն արդեն բաց նամակ են գրել, որին իրենց ստորագրություններով միացել են ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:

ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

«Բաց նամակի տակ ստորագությունների թիվն արդեն հատել է մի քանի հազարը: Օրեցօր մեզ միացողների թիվը աճում է»,-ասաց ԵՊՀ  հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։ 

Նա նշեց, որ փոփոխվել է բուհական կառավարման դրույթը, ըստ որի` նախարարը կարող է հանրային բուհերի հոգաբարձուների խորհրդի 12 անդամներից ընտրել 6-ին, իսկ բուհը կարող է ընտրել 4- ին միայն, ինչը նշանակում է, որ բուհի ռեկտորի ընտրությունը կլինի նախարարության կողմից: Իր հերթին ռեկտորը նշանակում է բոլոր դեկաններին:

«Ստացվում է, որ ցանկանում են  բուհերը նախարարությունից դնել դիկտատորական կառավարման տակ, որը լիովին հակասում է բուհական ինքնավարության սկզբունքներին»,-ասաց նա: 

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը համակարծիք է Արտակ Մովսիսյանի հետ: Ավետիսյանը շեշտեց, որ իրենց գործողություններում քաղաքական ենթատեքստեր չկան: Իսկ եթե կա քաղաքականություն` դա վերաբերում է միայն կրթական քաղաքականությանը:

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

Ասուլիսի վերջում դասախոսները հորդորեցին ուսանողներին դադարեցնել դասադուը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդներն ու նրանց միացած ուսանողները նոյեմբերի 6–ին դատարկ արկղեր տարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։ Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ

Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։

69
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, ասուլիս, դասախոս, Բողոքի ակցիա, բողոք, Ուսանող, բուհ
Ըստ թեմայի
«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար
«ՀՅԴ երիտմիությունը հավատում է` Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա». Քրիստինե Վարդանյան
Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն
Տիգրան Ավինյան. արխիվային լուսանկար

Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

12
(Թարմացված է 23:54 02.07.2020)
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

12
թեգերը:
Արտակարգ դրություն, գործարան, Ոսկի, Հայաստան, կորոնավիրուս, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ

Ինչքան կստանան նորածիններն ու մայրերը. նպաստների նոր չափերը

48
ՀՀ կառավարությունը փորձում է կանխել Հայաստանին սպասվող դեմոգրաֆիական աղետը։ Գործարկվում են ծրագրեր, որոնց նպատակն է խթանել ծնելիությունը մեր երկրում։
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նպաստների նոր չափերը
© Sputnik / Shushanik Sargsyan

Հուլիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստը դարձել է 300․000 դրամ։

Հուլիսի 1-ից բարձրացել է նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազար 500 դրամ: Ընդ որում՝ գյուղերում նպաստը տրամադրվելու է անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, բայց եթե ծնողն աշխատող է, ապա նպաստի չափը կրկնակի կլինի:

Իսկ հուլիսի 1-ից հետո բնակարան գնող ընտանիքներին պետությունն աջակցություն կտրամադրի մարելով բնակարանի մայր գումարի որոշ մասը: Ամեն հաջորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո աջակցության չափն էլ ավելի կմեծանա:

Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

48
թեգերը:
դեմոգրաֆիա, Նպաստ, մայր, նորածին, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Իշխանական պատգամավորի նախագիծը չընդունվեց. մեկուսացման նպաստ դեռ չի լինի
Կառավարությունը վերանայում է օրենքը. գյուղաբնակ ծնողների նպաստը կավելանա