Հայկ Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Հովհաննիսյանի դիմումը. նա կշարունակի պաշտոնավարել

100
(Թարմացված է 19:22 11.11.2019)
Արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևորվել է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքները`գործընկերների հետ միասին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել։

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից, այսօր կայացած Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։

Նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը։ Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և կշարունակի պաշտոնավարել։

Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների լուծումը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Հիշեցնենք, որ այսօր ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Անդրադառնալով հրաժարականի պատճառներին` ԲԴԽ անդամը, մասնավորապես, նշել էր, որ ԲԴԽ գործունեությունը, որպես անկախ սահմանադրական մարմնի, չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։

100
թեգերը:
դիմում, Դատավոր, Հրաժարական, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)
Ըստ թեմայի
ԲԴԽ–ն ձեռնպահ է մնալու քաղաքական բնույթի հայտարարություններին արձագանքելուց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան
ՀՀ վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ջրերը մի առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

1
(Թարմացված է 16:01 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

1
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան
 Замначальника полиции Еревана полковник Артур Худинян у парламента во время обсуждения вопроса лишения Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

4
(Թարմացված է 15:59 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

4