Սուրբ Աթոռ. արխիվային լուսանկար

Հայաստանը հյուրի է սպասում Սուրբ Աթոռից

127
(Թարմացված է 17:53 08.11.2019)
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Հայաստանում կընդունեն ամենաբարձր մակարդակներում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

127
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հռոմի պապ, Հռոմ, Վատիկան, Հայաստան
Ըստ թեմայի
Նոյյան տապանի մանրակերտը Հռոմի պապը Վատիկան կտանի
Երևանում արդեն ուսումնասիրում են Վատիկանի գաղտնի արխիվները
Թուրքիա–Վատիկան հարաբերությունները` Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին
ՀԴՄ

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

1
(Թարմացված է 15:03 10.08.2020)
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ-ը ՀԴՄ կանոնների խախտման ավելի շատ դեպք է գրանցել, քան 2018թ-ի հունվարից հետո իրականացրած այլ ստուգումների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք: Ըստ ՊԵԿ-ի, սա 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է:

Խախտումներն արձանագրվել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների իրականացրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում:

Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ ՊԵԿ-ը եզրակացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներն ավելի շատ հարկային անկարգապահություն են դրսևորել:

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Կոմիտեն զգուշացնում է, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, հարկ վճարողներին էլ հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

1
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Լևոն Ղասաբօղլյան

Ինչն է եղել 34–ամյա Լևոն Ղասաբօղլյանի մահվան պատճառը. նա կորոնավիրուսով չի վարակվել

181
(Թարմացված է 14:18 10.08.2020)
Ղասաբօղլյանն իր թիմի հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել։Նրա մոտ վարակ չի հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը չի հիվանդացել կորոնավիրուսով, մահվան պատճառը սրտի կանգն է է եղել, ինչին հանգեցրել է թրոմբի խցանումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։

«Ղասաբօղլյանը թիմի հետ պարբերաբար թեստավորվել է։ Բոլորի թեստերի արդյունքները բացասական են եղել», - «Օնտուստիկ» ակադեմիայից ասել են Sputnik Ղազախստանի թղթակցին։

Հիշեցնենք` երեկ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը:

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փորձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր:

Այս տարվա սկզբից Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել էր Ղազախստանի առաջին խմբում հանդես եկող «Օնտուստիկ» ակադեմիայի գլխավոր մարզիչ:

Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

181
թեգերը:
Մահ, Լևոն Ղասաբօղլյան
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է